Շաբաթ՝ թւականիս փետրւարի 13-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ըստ եկեղեցական աւանդութեան կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը։
Ս. Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Սրբազան Հայրը ակնարկելով քառասունօրեայ Տիրոջ տաճար ընծայման եւ Սիմէոն Ծերունու կողմից գգւելու պատմութեանը, ասաց որ եկեղեցու հայրերի տնօրինումով այսօր մեր զաւակները եւս ընծայւելով ստանում են Աստւածային օրհնութիւնը։ Սրբազան Հայրը գնահատելով իրենց նորածիններին եւ մանուկներին եկեղեցու օրւայ արարողութեանը մասնակից դարձնելու համար, յաւելեց որ նրանք իրենց մանուկներով հանդերձ եկել են Տիրոջն ընդառաջ Նրա օրհնութեանը արժանանալու համար։ Ապա հաստատելով այն իրողութեանը` որ շատ մայրեր երկրում տիրող համաճարակի բերումով չեն կարողացել մասնակից դարձնել իրենց մանուկները, ազգի հարստութիւնը համարւող բոլոր մանուկների համար հայցեց Աստծու օրհնութիւնը եւ շեշտեց նրանք են որ պիտի ժառանգեն իրենց պապերից կտակւած եկեղեցին եւ շնորհազարդւելով Աստծու կողմից, պահպանեն իրենց վստահւած հոգեւոր հարստութեանը։
Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայ եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը "Սուրբ Վարդանանց" Զօրավարների: "Վարդանանք" ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց Զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։
Երեքշաբթի, թւականիս փետրւարի 9-ին, կէսօրից յետոյ, ժամը 4-ին, ԻԻ յեղափոխութեան 42-րդ տարեդարձի առիթով, Ազգային առաջնորդարանի եւ հանրապետութեան նախագահական հիմնարկի կրօնական եւ ազգային փոքրամասութիւների գրասենեակի համագործակցութեամբ եւ Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ «Խաղաղական ժամերգութիւն եւ փառաբանական աղօթք»։
2021 թւականի փետրւարի 9-ին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին 451 թւականին Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավաններին։
Թեհրանի շուրջ 47.000 քառակուսի մետր տարածութիւն ունեցող Բուրաստան (Դուլաբ) անւամբ գերեզմանատունն ունի վաղեմի պատմութիւն։ Այն գտնւում է Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանում, որտեղ ամփոփւած են Հայաստանի Առաջին Հանրապետութեան նախարարների, զինւորականների նաեւ համայնքիս ազգային հասարակական գործիչների եւ նշանաւոր դէմքերի աճիւնները։
Ըստ Դուլաբի գերեզմանատան գրանցամատեանի տւեալների, առաջին թաղումը կատարւել է 1817 թւականին (հանգուցեալ Եղիսաբէթ Առաքելեան), որը հիմք ընդունելով կարելի է համարել, որ Դուլաբի գերեզմանատունն ունի շուրջ 200 տարւայ պատմական անցեալ։ Սակայն այն ինչ ակնյայտ է, գերեզմանատնում առկայ են նաեւ չգրանցւած աւելի հին թւականներ կրող շիրմաքարեր։
Վերջին օրերի ընթացքում Դուլաբ գերեզմանատան բարեկարգման հարցով համացանցում տարածւել են անստոյգ եւ մտահոգիչ տեղեկութիւններ: Առ այդ, Թեմական խորհուրդը համայնքիս մտահոգութիւնները փարատելու նպատակով, ներկայացրել է գերեզմանատան ընթացիկ աշխատանքներից զեկուցագիր։ Ազգային առաջնորդարանի հանրային կապը նաեւ առիթը պատեհ համարելով, կազմակերպեց հարցազրոյց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի հետ, որը կը ներկայացւի ստորեւ։
Երեքշաբթի՝ թւականիս փետրւարի 9-ին, ժամը 16:00-ին, Ս․ Աստւածածին Եկեղեցում՝
նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի
տեղի պիտի ունենայ՝
«Խաղաղական ժամերգութիւն»
ԻԻ Յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի, երկրի բարգաւաճման, հիւանդների ապաքինման եւ կորոնաժահրից մահացածների հոգիների խաղաղութեան ու բժշկական կազմի զօրակցման ի խնդիր:
Շաբաթ` թւականիս փետրւարի 6-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, հիւրընկալութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորայր Արամեանի, տեղի ունեցաւ թեմական խորհրդի անդամների եւ Ռաշտ քաղխորհրդի մշակութային եւ կրօնական հարցերով խորհրդատու՝ Հոջ․ իսլամ Մահմուդ Սեդրայի միջեւ խորհրդակցական հանդիպում։ Հանդիպմանը ներկայ էին թեմական խորհրդի ատենադպիր՝ պրն․ Վահէ Թարոյեանն ու Ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ պրն․ Զօրիկ Կարապետեանը։ Պրն․ Արամեանը ներկաների ծանուցումից յետոյ, յարգարժան հիւրին փոխանցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ողջոյնի խօսքը։
Հինգշաբթի, 2021 թւականի փետրւարի 4-ի կէսօրին, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով, հրեաների «Բեհեշտիէ» գերեզմանատանը, բոլոր նահանգների հետ համատեղ, տեղի ունեցաւ միաստւածեան կրօնների նահատակների մեծարման իւրայատուկ 15-րդ արարողութիւնը, որը իւրաքանչիւր տարի կազմակերպւում է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին։
Չորեքշաբթի՝ թւականիս փետրւարի 3-ին, յետմիջօրէին «Ահլ է Բէյթ» համալսարանի կազմակերպաութեամբ Իմամ Խոմէյնի ուսումնասիրութեան կենտրոնի հաւաքատեղիում տեղի ուեցաւ «Իսլամական յեղափոխութիւն, արձագանք, հեռանկար, նորայայտ խնդիրներ» թեմայով համագումարը, որին Թեիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տնօրինութեամբ իր մասնակցութիւնը բերեց հանրային կապի հոգեւոր հարցերի պատասխանատու՝ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։ Քահանայ Հայրը «Կրօնական փոքրամասութիւնների դերը իսլամական յեղափոխութիւնում» թեմայով հանդէս գալով, քաղաքականութիւնը կառավարման գիտութիւն համարելով, իւրաքանչիւր իրանցի քաղաքացու յանձնառու եւ պատասխանատու անձ համարելուց յետոյ, անդրադարձաւ Քրիստոնեայ, ի մասնաւորի հայ համայնքի կողմից Իրանեան հայրենիքին մատուցւած ծառայութեան։ Նա իր խօսքերում ակնարկելով Պօղոս առաքեալի այս խօսքին․ «Վերցրէք միմեանց բեռը և այդպիսով կատարէք սիրոյ օրէնքը» լուսաբանեց Յիսուս Քրիստոսի նոր պատւիրանի ուսմունքը։ «Սիրեցէք միմեանց այնպէս, ինչպէս ես սիրեցի ձեզ»: