Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան արարողութիւնները:
Թւականիս յունւարի 5-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի՝ ճաշու ժամերգութիւն եւ Ս․Պատարագ, որը խորհրդանիշն է Քրիստոսի ծննդեան մասին կատարւած հին Կտակարանեան մարգարէութիւնների եւ Բեթղեհէմեան աստղի, որը մոգերին առաջնորդեց Փրկչի ծննդեան վայրը։ Նրան յաջորդեց Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ս. Պատարագն եւ Ջրօրհնէքի արարողութիւնը։ Ս. Սարգիս մայր Եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը սպասարկում էին Արժ. Քահանայ հայրեր Տ․ Սահակ Խոսրովեանն ու Տ․ Արիստակէս Շահմիրեանը։
Երեքշաբթի, 2021 թւականի յունւարի 5-ին Թեհրանի քաղաքապետ դոկտ. Հանաչիի ձեռամբ մայրաքաղաքի վեցերորդ շրջանի փողոցներից մէկն անւանակոչւեց նահատակ Անդրանիկ Մկրտչեանի անւամբ:
Պաշտօնական արարողութեանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետն ու միւս անդամները, շրջանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պաշտօնեաներ, ինչպէս նաեւ Նահատակների հիմնադրամի պատասխանատուները:
Կրկին անգամ, տօնական օրերը, մեր շրջապատն ու քրիստոնեայ աշխարհը անուշահոտ բուրմունքով են լցրել։ Նոր տարի է, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօն է։ Եկեղեցիների զանգերը ղօղանջում են, Աւետիս տալով աշխարհին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։ Այսօրւայ աշխարհն էլ Քրիստոսի Ծննդեան օրերի նման կարծէք, անհամբեր սպասում էր Փրկչին, ի՛ր Փրկչին, այն Փրկչին, որ պիտի գար «Հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին, փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի» (Ես. 61։2-3)։
Ուրբաթ Առաւօտեան՝ յունւարի 1-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ամանորեան Սուրբ եւ Անմահ Պատարագ, որպէսզի հաւատացեալ ժողովուրդը հաղորդւելով նորոգւի եւ շնորհազարդւի աստւածային պարգեւներով։
Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ Քհնյ․ Խոսրովեանը։ Արարողութեանը ներկայ էին թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը, նիւթականի պատասխանատու՝ պրն․ Սուրիկ Քէշիշեանը եւ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը, բարերար՝ պրն. Հենրիկ Տէր Ղուկասեանը եւ հաւատացեալ ժողովուրդ։
Հինգշաբթի՝ 31 դեկտեմբերին, Թեհրանի Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը հրաժեշտ տւեց 2020 թւականին։
Այս տարի ամբողջովին տարբեր մթնոլորտում տեղի ունեցաւ ամավերջի հաւաքոյթը։ Ի յարգանս Արցախի 44-օրեայ պատերազմում զոհւած հայորդիների, բացակայում էր Ձմեռպապին եւ կաղանդչէքն ու աւանդական տօնածառը։
Ամէն տարի դեկտեմբերեան այս օրերին, կանգնած ժամանակի մէջ փորձում ենք այն դիտել եւ հասկանալ յարաբերաբար մեր կեանքին։ Ապրում ենք ժամանակի մէջ, առանց սակայն խորհելու թէ լինում ենք ժամանակի հետ։ Լինել ժամանակի հետ նշանակում է այն օգտագործել լաւագոյն կերպով։ Պօղոս առաքեալը ասում է.- «Օգտագործեցէք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփ. 5։16)։ Իսկ մի ուրիշ տեղ առաքեալը թելադրում է ժամանակը իմաստաւորել բարիք գործելով.-«Հետեւաբար՝ քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորի, մանաւանդ հաւատքի ճանապարհի մեր հարազատներին»(Գղ. 6։9-10)։
Ուղիղ հեռարձակմամբ հետեւենք տօնական կրօնական Արարողութիւնները
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին եւ ընդհանրապէս եկեղեցական արարողութիւնները, որոնք մատուցւելու են Ս. Սարգիս եկեղեցում, ուղիղ հեռարձակւելու են Քրիստոնէական դաստիարակչութեան Instagram-ային էջով:
Սիրելի եւ թանկագին հաւատակից քոյրեր եւ եղբայրներ,
2021 նոր տարւայ այս առաջին պահերին, քրիստոնէական ջերմ սիրով ու անկեղծագոյն բարեմաղթութիւններով ողջունում եմ ձեզ սիրելի հաւատակից քոյրեր եւ եղբայրներ, որտեղ որ կաք ցանկանալով միաժամանակ բոլոր աստւածային օրհնութիւններով ու բարիքներով լի տարի։
2020 թւականի դեկտեմբերի 30-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Պատգամաւորին, որ իր վերջին ամիսներին կատարած պետական հաղորդակցութիւնների, յարաբերութիւնների եւ գնահատելի աշխատանքների մասին զեկուցեց Սրբազան Հօր:
Թւականիս դեկտեմբերի 30-ի առաւօտեան, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Արք․ ՍարգսեանՍ րբազան Հօր գլխաւորութեամբ կայացաւ Կրօնական խորհրդի նիստը, որին մասնակցեցին քահանայից դասը եւ եկեղեցական խորհուրդների ատենապետները։