Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։
Ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 2-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ի զօրակցութիւն հայոց բանակի։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեանը։
Արարողութեանը ներկայ էին, Հայ Կաթողիկէ եկեղեցու Հոգեւոր Հովիւ՝ Գերապայծառ Սարգիս Դաւթեանը, Հայ Աւետարանական Համայնքի Հոգեւոր հովիւ՝ Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, Թեմական Խորհուրդի ատենապետ՝ պրն․ Նորայր Արամեանը եւ թեմական խորհրդի անձնակազմից՝ ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան ներկեյացուցիչ՝ Սուրիկ Աբնուսեանը եւ այլ անդամներ, Հ․Մ․ «Արարատ» Կազմակերպութեան Սկաուտական Միութեան անդամները եւ հաւատացեալ ժողովուրդ։ Յընթացաս Պատարագի Առաջնորդ Սրբազան Հայրը ի լուր հաւատացեալների ներկայացրեց իր հայրական պատգամը։
«Երանի նրանց, ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն»։
(Մտ. 5։9)
Քրիստոնէութեան հիմնական ուսուցումներից է խաղաղութիւնը։ Մեր Տէր Յիսուս Քրիստոս ոչ միայն երանի է տալիս խաղաղութեան համար աշխատողներին, այլ Իր խաղաղութիւնն է բաշխում աշխարհին. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ որ տարբեր է այս աշխարհի տւած խաղաղութիւնից»։ (Յհ. 14։27)
Այսու յայտարարում ենք, մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 2-ի առաւօտեան մատուցւելու է ս. պատարագ՝ Թեհրանի բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս․ Գէորգ) եւ ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու յատուկ արարողութիւն Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը երեքշաբթի թւականիս սեպտեմբերի 29-ի երեկոյեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ համայնքիս աշխատող միութիւնների նախագահների հետ։
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԶՕՐԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՀԱՅՈՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՆ Է
Վերջին երկու օրերու ընթացքին Ազրպէյճանի կողմէ Արցախի վրայ կատարուած զինուորական յարձակումը ողջ հայութիւնը կը հրաւիրէ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնելու հայոց բանակին, Արցախին ու Հայաստանին։ Խոր գոհունակութեամբ կ'ուզենք հաստատել, թէ հայոց բանակը ամուր վճռակամութեամբ կը շարունակէ հակադարձել Ազրպէյճանի յարձակումներուն։
Կիրակի 27 սեպտեմբերի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի յիշատակւեց Հայոց Խաչի Տօնը, Վարագայ Խաչը։ Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սարգիս Քհնյ․ Խոսրովեանը։
Հինգշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 24-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, կատարւեց համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան եւ աշխարհի խաղաղութեան համար, հսկումի եւ խոկումի արարողութիւն։ Արարողութեանը ներկայ էին քահանայից եւ սարկաւագաց դասը, Սրբ․Թարգմանչաց Եկեղեցու խորհուրդը եւ սակաւաթիւ հաւատացեալներ։
Կրթական խորհուրդը դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արագ և արդիւնաւէտ իրականացւելու է նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 21–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթացը դպրոցների ադմինիստրատորների և ուսուցիչների համար: Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ներկաներին ողջունելուց յետոյ, կրկին անդրադարձաւ խորհրդի այն յստակ դիրքորոշմանը, որը վերաբերւում է դպրոցներում առցանց դասաւանդմանը:
Սեպտեմբերի 22-ին (մեհրի 1), հայոց ազգային մանկապարտէզներում ղօղանջեց նոր ուսումնական վերամուտի մեկնարկի զանգը: Վերամուտի առիթով մանկապարտէզներ էին այցելել Կրթական խորհրդի անդամներ և քահանահայրեր, որոնք իրենց բարեմաղթանքի խօսքը յղեցին աշակերտութեանն ու մանկապարտէզների պաշտօնեաներին: