Սրտի խոր կսկիծով տեղեկացանք Լիբանանի մայրաքաղաք Բէյրութի նաւահանգիստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած յուժկու եւ աւերիչ պայթիւնի հետեւանքով առաջացած ցաւալի աղէտի մասին, որը իր ուժգնութեամբ արձանագրեց զոհեր, վիրաւորներ եւ լայնածաւալ աւերներ, որից անմասն չի մնացել նաեւ Լիբանանի հայ համայնքը։
Արդ Թեհրանահայ համայնքի վշտակցութիւն եւ զօրակցութիւնը յայտնելով, սոյն գրով կոչ ենք անում մեր սիրելի հայրենակիցներին, որ ինչպէս միշտ բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին լծւելով, ակտիւօրէն իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն՝ աղէտից տուժած Լիբանանի հայ համայնքին օժանդակութիւն տրամադրելու նւիրահաւաքին։
Սրտի դառն կսկիծով ականջալուր եւ ականատես եղանք սահմռկեցուցիչ այն լուրին, որով հաղորդւում էր Պէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած ահաւոր պայթումի մասին, որի զոհ գնացին հարիւրից աւելի անմեղ զոհեր, չորս հազարից աւելի վիրաւորներ եւ տասնեակ կորածներ։
Մարդկային զոհերի կողքին մեծապէս վնասներ են կրել բազմաթիւ շէնքեր, տուներ, եկեղեցիներ, դպրոցներ, հիւանդանոցներ, խանութներ եւ գործատեղիներ։
Երեքշաբթի, օգոստոսի 4-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Կրթական խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկայ էին ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, ԿԽ-ի փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը, ԿԽ-ի ատենադպիր՝ Մելինդա Քեարիմ Մասիհին և Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը:
Չորեքշաբթի 5 օգոստոս 2020-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով յատուկ հանդիպում տեղի ունեցաւ Թեհրանի թեմի Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նորայր Արամեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ պրն. Վիգէն Բաղումեանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր Պէյրութում տեղի ունեցած ահաւոր պայթումի հետեւանքով յառաջ եկած կացութեան մասին խորհրդակցելու։
Երեքշաբթի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յատուկ հանդիպում ունեցաւ Թեհրանի մեր եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ատենապետներին։ Հանդիպման ներկայ էր նաեւ թեմիս Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տիկին Շաքէ Եղիայեանը։
Յուլիսի 27-ին, Առաջնորդարանի դահլիճում Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը և Կ.Խ.-ի անդամ՝ Անի Միրզախանեանը հանդիպեցին հայոց ազգային 4 մանկապարտէզների տեսչուհիների և ներկայացուցիչ դաստիարակների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր, կորոնավիրուսի առկայաութեամբ, նոր ուսումանական տարեշրջանին ընդառաջ քննարկել մանկապարտէզների և նախակրթարանների աշխատանքների և գործունէութեան բարելաւմանը վերաբերւող հարցեր:
Այսօրւայ տարօրինակութիւններից մէկը տագնապահար այս աշխարհի ղեկավարների ինքնադրսեւորումն է. մօտիկ մի բարեկամի հետ զրուցելիս, յանկարծ նա ինձ դարձաւ եւ ասաց.-
Գիտէ՛ք Սրբազան ինձ թւում է որ կորոնա համաճարակը աշխարհի ղեկավարների ուղեղը ցնցել է դրա համար էլ ոչինչ չեն կարող անել, իսկ մի բան էլ անելիս մարդկութիւնը առաւել անորոշութեան, մարտահրաւէրի առաջ են կանգնեցնում։
2020 թւականի յուլիսի 27-ին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը եւ Պատգմաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը այցելեցին ՀՀ դեսպանատուն եւ հանդիպում ունեցան Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան մշակութային կցորդ դեսպանի խոորհրդատու՝ պրն. Էդուարդ Խաչատրեանի հետ:
Թւականիս 28 յուլիսին՝ երեքշաբթի առաւօտեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում, միջկրօնական յարաբերութիւնների բնագաւառում, միատեղ համագործակցութեան ընդլայման նպատակով, տեղի ունեցաւ հանդիպում, «Մոջիր» մշակութային եւ քարոզչական միութեան Նախագահ՝ Հոջթ․ Համէդ Սամի Անարսթանիի եւ ընկերկցող պատւիրակութեան եւ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ․ Ս․ Արք․ Սարգսեանի կողմից նշանակւած ներկայացուցիչներ՝ Արժ․ Տիարք՝ Գրիգորիս Քահանայ Ներսէսեանսի եւ Արիստակէս Քահանայ Շահմիրեանի միջեւ։
Սիրելի հայրենակիցներ՝
Երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակի եւ թեհրանահայ համայնքի առողջութիւնն ու առողջ միջավայր երաշխաւորելու պարտաւորութիւնը ապահովելու նկատառումով, որոշում ընդունւեց Ազգային առաջնորդարանի այցելուների թիւը նւազագոյնին հասցնելու համար հնարաւորինս կառոցիս հետ կապւած բոլոր ծառայութիւնները յարմարեցնել այսօրւայ համավարակի պայմաններին՝ կատարելով հեռակայ կարգով, որի կապւած հնարաւոր է զանգահարել նշւած համարներին՝ 88901634-36