Հայ Առաքելական սուրբ եկեղեցին Եղիսէ մարգարէի յիշատակը այս տարի նշում է ,Յուլիսի 9-ին:
Եղիսէ անունը նշանակում է «Աստւած փրկութիւն է»։ Նա Եղիա մարգարէի աշակերտն էր, և ապրում էր Հրէաստանում Քրիստոսից առաջ՝ 9-րդ դարում: Եղիա մարգարէն Տիրոջ հրամանով Եղիսէին դաստիրակեց իբրև իր յաջորդի: Նրա ընտրութիւնը նման է Ղեւիի՝«Մատթէոս Աւետարանչի» կոչումին։ Ինչպէս Ղեւին ընդունելով Քրիստոսի հրաւէրը, թողեց իր աշխատանքը, եւ ուրախութեամբ խրախճանք կազմակերպեց, ապա հետեւեց Քրիստոսին, այստեղ եւս Եղիսէն սիրով ընդունում է Եղիայի հրաւէրը, թողնում իր տասներկու լուծ եզերը ու գութանը,զոհում դրանցից երեքը ։ Վերջինս իր ուսուցչին հետեւում է մինչև վերջ, տեսնում է հրեղէն կառքով նրա երկինք բարձրանալը: Եղիսէն իր ուսուցչից խնդրում է իրեն տալ իր ունեցած Սուրբ Հոգու զօրութեան կրկնակի չափը:
Սոյն գրութեամբ մեր սիրելի հայրենակիցների ուշադրութեան ենք յանձնում, որ նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը, որը վերջին օրերի ընթացքում զարգացել եւ երկրում արձանագրւել է կորոնավիրուսի հետեւանքով մահկանացուների ամենաբարձր ցուցանիշը նաեւ աճել է հիւանդութեան նոր դէպքերի թիւը՝ հարկ է առաւել քան երբեւէ զգուշաւոր լինել եւ աւելի ուշադիր հետեւել երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով հաղորդւող յորդորներին։
Զաքարիա մարգարէն, այն մարգարէն է, որ Եսայիա մարգարէի նման հեռւից տեսաւ Քրիստոսին։ Զաքարիա անունը նշանակում է «Տէրը յիշում է»։ Նա որդին էր Բարաքէի որ, ծնւեց Իսրայէլում՝ պարսից Դարեհ թագաւորի իշխանութեան 2-րդ տարւայ 8-րդ ամսում։
Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի Յարգարժան Դիւան
Վերջին օրերի ընթացքում Ժողովիդ անդամ՝ դոկտ. Ռուբիկ Սարդարեանի ֆէյսբուքեան էջում, թեմիս Թեմական խորհրդի գործունէութեան կապակցութեամբ վերջինիս կողմից արծարծւած եւ տարածւած քննադատական գրառումը, պատճառ հանդիսացաւ ու մղեց մեզ անդրադառնալու եւ համապատասխան բացատրութիւնները եւ պարզաբանումները փոխանցելու Յարգոյ Դիւանիդ՝ ակնկալելով, որ Ձեր կողմից արձագանքւի եւ պատգամաւորի ուշադրութեան յանձնւի նման անհիմն խնդիրները արծարծելու եւ համայնքի եւ ազգային իշխանութեան միջեւ պառակտում եւ անվստահութիւն սերմացնելու հանգամանքը, քանի որ դա հնարաւոր չէ թիւրիմացաբար եւ յետին նպատակներ չյետապնդող արտայայտութիւններ համարել։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Ս. Աստւածածնի տուփի գիւտի տօնը նշում է Հոգեգալստեան հինգերորդ կիրակի օրը: Ս. Աստւածամօրը նւիրւած այս տօնը սահմանւել է հետեւեալ առիթով:
Ս․Տրդատ Գ Հայոց Արքայի եւ Ս․ Գրիգոր Լուսաւորչի ճակատագրերը սերտօրէն ասես ընդլեզւած լինէին։ Տրդատի հայր՝ Խոսրով թագաւորը զոհ գնաց Սուրէնի«Ապագայի Լուսաըորչի» հօր՝ Արշակունեաց պահլաւունի իշխան Անակի դաւադիր սպանութեան։ Վերջինս մահամերձ թագաւորի հրամանով, ընտանեօք հանդեձ, փախուստի ճամբին, Արաքսի կամուրջի վրայ, սպանւում, ու միայն նրա նորածին մանուկը փոքրիկ Սուրէնը կենդանի մնալով իր գաղտնի քրիստոնեայ դայեակի միջոցով կեսարիա է տարւում, ուր մեծանալով քրիստոնեայ ընտանիքում, ամուսնանում է Սուրբ Աթանագինէսի քրոջ՝ Մարիամի հետ։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից յետոյ երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրոպայ» տօնը: Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնւել է մօտ 360 թւին, Տարօնի Հացեկաց գիւղում: 406 թւին Ասորիքի Եդեսիա քաղաքում Ս. Մեսրոպն աստւածային տեսիլքի միջնորդութեամբ ստեղծում է հայոց 36 գրերը: Նա իր երկու աշակերտների՝ հետ ձեռնարկում է Աստւածաշնչի հայերէն թարգմանութիւնը: Առաջին գիրքը, որ սկսում են թարգմանել, լինում է Առակաց գիրքը: Նրանց է միանում նաև հայոց Սահակ կաթողիկոսը: Այն բնագրին մօտ լինելու շնորհիւ իրաւամբ կոչւում է «թագուհի թարգմանութեանց»: Իսկ առաջին հայերէն նախադասութիւնը, որ Մաշտոցը թարգմանում է Աստւածաշնչից, հետևեալն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Այսօր՝ Հայ Առաքելական եկեղեցին տօնում է Աստւածաշնչային մեծ Մարգարէներից՝ Դանիէլ մարգարէի եւ նրա երեք հաւատարիմ ընկերների,Միսաքի, Աբեդնագովի եւ Սեդրակի յիշատակը։
Մ.թ.ա. 597թ. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, երբ Երուսաղէմը գրաւեց, հրեայ ժողովրդին գերի տարաւ Բաբելոն:
Սոյն թւականի յունիսի 21-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդատւական-տեղեկատւական հանդիպում՝ 9-րդ դասարանի աշակերտների և նրանց ծնողների համար «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով՝ (هدایت تحصیلی و تعیین رشته پایه نهم)
Արդէն քառորդ դար է անցել բախտորոշ ու անկիւնադարձային այն օրից, երբ Անթիլիասում հաւաքւած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերի պատգամաւոր ներկայացուցիչները արժանաւորապէս ընտրեցին այդ օրերի Լիբանանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արամ Ս. Արք. Քեշիշեանին, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ։