Անկանխատեսելի արագութեամբ փոխւող աշխարհի դէմ յանդիման կանգնած այսօրւայ մարդը, քաղաքացին ինքն իրեն ահաբեկւած է զգում։ 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի առաջին երկու տասնամեակների աշխարհը, մարդկութիւնը վկաները եղան աներեւակայելի դէպքերի։ Սովետ միութեան անսպասելի արագութեամբ փլուզումը, նրա հետեւող ազգամիջեան կռիւներն ու նոր աշխարհահայեացքների, գաղափարախօսութիւնների յայտնութիւնը, աւելի ճիշդ վերայայտնութիւնը, մարդկութիւնը մեծ անորոշութեան առաջ է դնում ծնունդ տալով նոր երկրների։
Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում և ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան և Շրջանային քաղաքապետարաններ:
Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում և ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան և Շրջանային քաղաքապետարաններ:
«Ա.Աւետիսեան» Ազգ. Բուժարանի Խնամակալ մարմինը, ուրբաթ թւականիս ապրիլի 17-ին, հանդիպել է բուժարանում շուրջօրեայ աշխատող եօթ ընդհանուր բժիշկներից վեցին՝ բուժարանի փոխտնօրէնի եւ հաշւապահական բաժնի պատասխանատուի ներկայութեամբ։
Այսօր՝ 2020 թւականի ապրիլի 25-ի առաւօտեան Ազգային Առաջնորդարանի պաշտօնէութիւնը իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան սուրբ զոհերի յիշատակին:
Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը այս տարի նշւեց իւրայատուկ պայմաններում, սակայն ոչինչ չի կարող կասեցնել հայ ժողովրդի անկոտռուն կամքը՝ շարունակելու իր պահանջատիրական երթը:
Եւ ահա հարիւր հինգ տարիներ են անցել այդ չարաղետ ու մահասարսուռ թւականից, սակայն ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի զաւակներն ու թոռները այսօր աշխարհով մէկ ոտքի են կանգնած, իրենց աչքերի մէջ դրախտավայր հայրենիքի տեսիլքը, արար աշխարհի եւ յատկապէս ոճրագործ ու ցեղասպան թուրքին ասում են «Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիւ վկաներով ենք շրջապատւած, դէն գցենք ամէն խոչընդոտ եւ մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտութեամբ է պաշարում մեզ եւ համբերութեամբ պայքարենք մեզ ներկայացող փորձութիւնների դէմ»(Եբ. 12։1)։
Բուժարանում աշխատում է թէժ գիծ
Կորոնավիրուսի համաճարակի այս օրերում, Թեհրանի հայկական համայնքում իր ակտիւ դերն է կատարում «Աւետիս Աւետիսեան» ազգային բուժարանը: Կատարւած աշխատանքներին ծանօթանալու նպատակով հարցազրոյց ենք ունեցել բուժարանի Խնամակալ մարմնի ատենապետ Արմինէ Սէթխանեանի հետ:
Թ.Հ.Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակը ոգեկոչող յանձնախումբը Թեմական խորհրդի կողմից աշխատանքի է հրաւիրւել 2020 թւի յունւարի 25-ին:
Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը ազգային իշխանութեան այն կարեւորագոյն կառոյցներից է, որը իր անհերքելի դերն ունի համայնքիս հայոց դպրոցների հարցերին վերահասութիւն տալու, եւ մի խօսքով կրթօջախներին վերահսկելու եւ բոլոր խնդիրներին միջամուխ լինելու, նաեւ ազգային կառոյցի կրթական բոլոր ոլորտներին առնչւող հարցերը Ուսումնադաստիարակչութեան նախարարութիւնում եւ յարակից գերատեսչութիւններում հետամուտ լինելու առումով: