Շաբաթ, 2 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի նորանշանակ տեսչուհի Նադիա Այվազեանին եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ տկն. Կարինէ Մանուչերեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնը հայցելու Տեսչուհի Նադիա Այվազեանի ստանձնած նոր պաշտօնի առիթով նաեւ Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու յիշեալ մանկապարտէզի հիմնադրման 30-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ:
Ուրբաթ, 1 մարտ 2024 թւականին, Իրանում կայացան Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնները:
Այսու մեր գոհունակութեան եւ երախտագիտութեան խօսքն ենք յայտնում Թեհրանի հայ համայնքի սիրելի ժողովրդին, Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւններին խուռներամ մասնակցութեան համար:
Բարձր ենք գնահատում ձեր նախանձախնդրութիւնը՝ ազգային-քաղաքացիական պարտականութիւնը կատարելու ուղղութեամբ, որով կրկին ապացուցեցիք, որ իրանահայութիւնը օրինակելի քաղաքացին է հզօր Իրանի:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ուրբաթ, 1 մարտ 2024 թւականին կայացած Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնների ընթացքին առանձին այցելութեամբ Ս. Սարգիս եկեղեցի ընտրատեղամաս այցելեցին Թեհրանի կուսակալ Ահմադ Ղոյումին եւ 107-րդ շրջանի ոստիկանութեան կազմի պատասխանատուները, ովքեր հանդիպում ունեցան Սրբազան Հօր հետ:
Երկուշաբթի, 26 փետրւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ տիկնայք Ժանետ Կարապետեանին եւ Լիլիա Գէորգեանին:
Երկուշաբթի, 26 փետրւար 2024 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ Ս. Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի ժամերգութիւն մասնակցութեամբ՝ Քահանայից դասի եւ հաւատացեալների։
Այսու քրիստոնէական ջերմ սիրով եւ գոհունակութեամբ ողջունում եւ կոչ ենք ուղղում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն յառաջիկայ ուրբաթ 1 մարտ 2024 թւականին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 12-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրութիւններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների, որպէս լիիրաւ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:
Իւրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքի նկատմամբ իր պարտականութիւններն ու պարտաւորութիւնները ունի, հայրենիքն էլ իր քաղաքացիների հանդէպ ի՛ր պարտականութիւններն ու պարտաւորութիւններն ունի:
Մենք որպէս հայ եկեղեցու զաւակներ կոչւած ենք խուռներամ մասնակցելու 12-րդ նստաշրջանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրութիւններին ի վկայութիւն մեր գաղութի ուժին, զօրութեան ինչպէս նաեւ ի հաստատումն մեր ամբողջական ու անվերապահ մասնակցութեան իրանեան մեր հայրենիքի քաղաքական, մշակութային, ընկերային, տնտեսական կեանքի առաւել զարգացման, բարգաւաճման ընթացքին:
Ուրբաթ օրը բոլորիս համար լինելու է մի նոր փորձաքար. Ուստի եկէք արժեւորենք մեր քաղաքացիական իրաւունքը խուռներամ մասնակցութեամբ Խորհրդարանական ընտրութիւններին:
Իմ սրտագին կոչն է մեր ժողովրդի զաւակներին, մանաւանդ երիտասարդներին, որ մասնակցեն ընտրութիւններին իբրեւ հաւատարիմ եւ յանձնառու քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:
Ողջ լերուք ի Տէր եւ զօրացեալք Ս. Հոգւով:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
«Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհրուդը ահրաժեշտութիւնից ելնելով դիմել էր Կրթական խորհրդին դպրոցում վերելակի տեղադրման խնդրանքով: Կրթական եւ Թեմական խորհուրդները ընդառաջելով ծնողական խորհրդի խնդրանքին, ուսումնասիրելով պարագան իրենց հերթին խորհրդակցել էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի հետ, որն էլ իր նախաձեռնութեամբ դիմել էր 8–րդ շրջանի քաղաքապետարանին, վերելակի տեղադրման նպատակով միջոցներ տրամադրելու համար:
Ուրբաթ, 23 փետրւար 2024 թւականի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում Ս. պատարագից յետոյ կատարւեց Հոգեհանգստեան արարողութիւն՝ Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի, ինչպէս նաեւ քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմների նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Երկուշաբթի՝ 19 փետրւար 2024 թւականին, Թեհրանի Իրանագիտութեան հիմնադրամի նախաձեռնութեամբ եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի համագործակցութեամբ՝ Իրանագիտութեան հիմնադրամի կենտրոնի ցուցասրահում իր աշխատանքն սկսեց իրանահայ անւանի գեղանկարիչ Գրիգոր Յակոբեանի (Եաղուբի) կտաւների ցուցահանդէսը: