Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ
Հաշւի առնելով կորոնավիրուսի դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ և Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կիրառւում են մի շարք քայլեր կապւած վիրուսի տարածման դէմ:
Այսու կարեւորութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը խորհրդակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների հետ, ձեր ուշադրութեան է յանձնում զգուշանալ ննջեցեալների թաղման, քառասունքի եւ տարելիցի առիթներով հոգեճաշ եւ հոգեպատառ պատրաստելուց, որպէսզի հնարաւորութեան սահմանի մէջ հեռու պահենք մենք մեզ վիրուսից վարակւելու հաւանականութիւնից: Զայս կը հաղորդենք առ ի նկատառում:
Սիրելի Հայրենակիցներ
Թւականիս, շաբաթ փետրւարի 22-ին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման և Հայաստանի Ա Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան կենտրոնական յանձնախմբի անդամներին:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հետեւեալ նամակը գրեց Վեհափառ Հայրապետին, ի մասին Իրանում տեղի ունեցած ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի Պատգամաւորական ընտրութիւնների եւ իրանահայութեան ընտրւած պատգամաւորների մասին:
2020 թւականի փետրւարի 25-ին երեքշաբթի Թեհրանի Սուրբ Սարգիս Մայր Եկեղեցում, առաւօտեան ժամը 9։30-ին, նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի ու հոգեւոր դասի մասմակցութեամբ եւ աղօթակցութեան հաւատացեալ ժողովրդի՝ սկսւեց Մեծ Պահքի հաւաքական Արեւագալի ժամերգութիւնը, որը յետայսու իւրաքանչիւր երեքշաբթի հերթաբար պիտի տեղի ունենայ թեմիս ծխական եկեղեցիներում իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին էլ առաւօտեան ճշտւած ժամերին կը կատարւի նոյն ժամերգութիւնը:
Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2020 թւականի փետրւարի 8-ից 10-ի ժամանակաշրջանում կազմակերպւեց և անցկացւեց Ֆուտբոլի մրցոյթներ միջնակարգ օղակի աշակերտների միջև:
Այսօր՝ 2020 թւականի փետրւարի 24-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւնները շահած՝ Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան նորընտիր Պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանին, որ իր առաջին քաղաքավարական այցելութիւնը տալիս էր Թեմակալ առաջնորդին:
Երկուշաբթի, 2020 թւականի փետրւարի 3-ին, hայոց ազգային «Շանթ- Մաիամեան» դպրոցի սրահում տեղի է ունեցաւ 8-րդ և 3-րդ շրջանների դպրոցների աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս մէկ շաբաթ տևողութեամբ: Ձեռքի աշխատանքների թեման էր ուսուցման և սովորելու հնարաւորութիւնները նշւած վեց ոլորտներում՝ հասրակական, գիտական, տնտեսական, արհեստ, արւեստ և հաւատք: