Սիրելի հայրենակիցներ, նկատի ունենալով երկրի առողջապահական ճգնաժամը՝ կորոնավիրուսի տարծման և բռնկման պատճառով և դրա անկանխատեսելի ընթացքն ու տևողութիւնը, կարելի է Հայոց Ցեղասպանութեան 105-րդ ամեակի առիթով նախատեսած ծրագրերի իրականացումը ընթանայ խոչընդոտներով և դժւարութիւններով ու հարկ լինի քարոզչական նորանոր միջոցների կիրառումը:
Թւականիս, երկուշաբթի փետրւարի 24-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական յանձնախումբը կազմակերպել էր հանդիպում համայնքում աշխատող հայ մշակութային, մարզական և հասարակական կազմակերպութիւնների ու միութիւնների ներկայացուցիչների հետ:
Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը նկատի առնելով Կրոնավիրուսի տարածման պատճառով երկրում տիրող ճգնաժամը յատուկ նամակ է յղել ԻԻ Առողջապահութեան նախարարութեան, որում նախ անդրադառնալով ու գնահատելով նախարարութեան տարած աշխատանքները կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման կապակցութեամբ ներկայացրել է իր դիմումը ախտահանող նիւթեր, հականեխիչ միջոցներ, պաշտպանիչ դիմակներ եւ Էլեկտրոնային ջերմաչափեր ստանալու կապակցութեամբ, որպէսզի հնարարաւոր լինի Թեմիս եկեղեցինների, դպրոցների եւ մանկապարտէզների ինչպէս նաեւ միութիւնների աշխատանքները վերսկսելու նախօրէին օգտագործել եւ հականեխել ամբողջ տարածքները:
Ինչպէս արդէն տեղեակ էք, Չինաստանում բռնկած եւ մի շարք այլ երկրներում տարածւած կորոնավիրուս համաշխարհային համաճարակը, տարածում է ստացել նաեւ Իրանում, հետեւաբար հարկ ենք համարում շեշտաւորել, որ խուճապի չմատնւելով անհրաժեշտ է առաւել զգուշաւոր լինել եւ կատարել Առողջապահութեան կենտրոնի կողմից հաղորդւած յորդորները եւ խորհուրդները, կորոնավիրուս համաճարակից զերծ մնալու առնչութեամբ։
Թեհրանում գտնւող մարմնամտային խանգարումներով հայ անհատներին օժանդակող «Ակունք» կենտրոնը հիմնադրւել է 1998 թ.-ին, նպատակ ունենալով մտային հաշմանդամութիւն ունեցող հայ անհատների համար լինել ուսման, մտային ու ֆիզիկական կարողութիւնների զարգացման վայր, ինչու չէ նաեւ ներկայացնել, զարգացնել նրանց կարողութիւններն ու ընդունակութիւնները: Կենտրոնում աշխատում են նւիրեալ հայ մասնագէտներ, որոնք ամենօրեայ պարապմունքներ են անցկացնում աշակերտութեան հետ:
Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ
Հաշւի առնելով կորոնավիրուսի դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ և Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կիրառւում են մի շարք քայլեր կապւած վիրուսի տարածման դէմ:
Այսու կարեւորութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը խորհրդակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների հետ, ձեր ուշադրութեան է յանձնում զգուշանալ ննջեցեալների թաղման, քառասունքի եւ տարելիցի առիթներով հոգեճաշ եւ հոգեպատառ պատրաստելուց, որպէսզի հնարաւորութեան սահմանի մէջ հեռու պահենք մենք մեզ վիրուսից վարակւելու հաւանականութիւնից: Զայս կը հաղորդենք առ ի նկատառում:
Սիրելի Հայրենակիցներ
Թւականիս, շաբաթ փետրւարի 22-ին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թ. Հ. Թ. Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման և Հայաստանի Ա Հանրապետութեան 102-րդ տօնակատարութեան կենտրոնական յանձնախմբի անդամներին: