Երկուշաբթի, 3 փետրւար 2020 թւականի կէսօրին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան անդամներին եւ միութեան «Տաւիղ» երգչախմբի ղեկավարին, որոնք եկած էին զեկուցելու իրենց աշխատանքների մասին եւ խնդրելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը միութեան 76-ամեակի առիթով տեղի ունենալիք հանդիսութեանց եւ «Տաւիղ» երգչախմբի ելոյթի:
Երկուշաբթի 3 փետրւար 2020 թ.-ին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի Եկեղեցական խորհուրդների ատենապետներ եւ փոխատենապետներին, ի ներկայութեամն Կրօնական խորհուրդի ատենապետ՝ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. քհն. Ղարախանեանի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանի:
Սոյն թւականի փետրւարի 1-ին «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի ունեցաւ գնահատանքի երեկոյ բուժարանի հանգստի կոչւած նախկին տնօրէն՝ տկն. Մարիետ Թումեանցի գործունէութեան առիթով:
Այսու յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 7 փետրւար 2020 -ի առաւօտեան, յետ Ս. եւ Անմահ պատարագի, հոգեհանգստեան արարողութիւն պիտի կատարւի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում Բերկրուհի Յարութիւնեան-Յովսէփեանի հոգւոյն խաղաղութեան համար (մահացած Լոնդոն, Անգլիա 18 յունւար 2020-ին)։
2020 թւականի յունւարի 30-ին հինգշաբթի, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցաւ «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների օժանդակող կենտրոնի նկարչութեան ցուցահանդէս-վաճառքի բացման հանդիսութիւնը, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում:
Թւականիս չորեքշաբթի՝ յունւարի 22-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ ևս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ և Սուրբ ծննդեան տօների առիթով:
Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 8 Փետրւար 2020-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Փետրւարի 2 † Ս. Ծննդեան Երրորդ կիրակի
2020 թւականի յունւարի 30-ին հինգշաբթի, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ «Հայ Կանանց ձեռքի աշխատանքներ»-ի ցուցահանդէսի պաշտօնական բացման միջոցառումը: ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ:
Այս տարի բոլորւում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան 41-ամեակը եւ այդ առիթով բահման ամսում տարբեր միջոցառումներով նշւում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակը: