2019 թւականի դեկտեմբեր 31-ի կէսօրին, տօնական օրերի առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում ՀՀ դեսպանութեան ռազմական կցորդ գեներալ՝ Արթուր Ազնաւուրեանին եւ իր ընտանիքին, որոնք եկած էին շնորհաւորելու տօնական օրերը եւ առողջութիւն մաղթելու իրեն:
Յունւարի 8 Չորեքշաբթի. Գ օր Ս. Ծննդեան
Եբրայեցիներ 1.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.13-23։
Եբրայեցիներ
2019 թւականի դեկտեմբերի 29-ի, կէսօրին աշխատանքային ծանր օրից դրական էներգիաով եւ խանդավառութեամբ լցւեց Ազգային առաջնորդարանը. Սրբազան հօրը այցելութեան էին եկած Հայոց Ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները, որոնք Ձմեռ Պապիկի և դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ ամանորեան համերգներով մուտք գործին Ազգային առաջնորդարանի դահլիճ, Ս. Ծննդեան և Նոր Տարւայ առիթով իրենց շնորհաւորանքները փոխանցելու:
Ամանորեայ տարեմուտին եւ առաւօտեան՝ Յունւարի մէկին, Թեհրանի Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, մասնակցութեամբ հաւատացեալ ժողովրդի։
Այսօրւայ տագնապահար, ուղեկորոյս, աղէտահար եւ համաշխարհայնացած աշխարհի դէմ յանդիման կանգնած ինչպիսի մխիթարութիւն եւ խաղաղութիւն է տալիս մարդուն սաղմոսերգու մարգարէի սա խօսքերը. «Խաղաղութեամբ պառկում եւ քնում եմ, որովհետեւ, Տէ՛ր, միայն դու ես ապահովութիւն տալիս ինձ» (Սղ. 4։9)։
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, Ամէն.
Խորապէս ցաւակցում ենք զօրավար Ղասեմ Սոլէյմանի դէմ գործւած ոճիրին առթիւ, որում զոհ գնաց զօրավարը ինքը եւ իր ուղեկիցները: Թշնամին փորձում է ամէն միջոցներով հարւածել Իրանը, սակայն Իրանը իր ժողովուրդով եւ ղեկավարութեամբ զօրաւոր է, եւ կարող է հակահարւած տալ բոլոր անոնց, որոնք փորձում են իր երկրի խաղաղութիւնը խանգարել:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ երկուշաբթի 6 յունւար 2020-ին, Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեան – միաբան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։
ՆՈ՞Ր ԹԷ ՀՆԱՑԵԱ՞Լ ՆՈՐԸ
Ծրագրին ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ներկայացուցիչները: