Իրանական ընկերութիւններից մէկը սիրայօժար 18 տոննա հիգիենայի միջոցներ է տրամադրել:
Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին օգնութիւն տրամադրելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի ջանքերով եւ համայնքի նւիրատւութիւնների շնորհիւ օգնութիւնների երկրորդ բեռնաքանակն արդէն տեղափոխւել է Հայաստան:
2023 թւականի նոյեմբերի 2-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում պատւարժան հիւրերի ձեռամբ՝ տեղի ունեցաւ Հաւաստագրերի եւ Շնորհակալագրեր յանձնում՝ թւականիս օգոստոս ամսին Յովհաննէս Թումանեանի յիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնած աշակերտներ՝ Վեդի Աւանէսեանին, Նելլի Եղիայեանին, Բէաթրիս Իզաբելլա Ռաթէոսեանին, Էլիանա Ալլահդադին, Լիա Մկրտչեանին, Լիանա Սեփառուկին, Մարիաննա Մատթէոսեանին, Մեղեդի Հայրապետեանին, եւ Աթրիս Դարուսիին, Լենի Պետրոսեանին, Անի Թահմասեանին եւ Արքայազ Միկոյեանին:
Ի հետեւումն «Ալիք» օրաթերթի 7 նոյեմբեր 2023 թւակիր համարի՝ Հեռախօս «Ալիքին» բաժնում արտացոլւած գրութեան, անհրաժեշտ ենք համարում համապարփակ ներկայացնել տարեկան ուսումնավճարների յաւելման վերաբերեալ որոշումների կայացման գործընթացը։
Չորեքշաբթի, 8 նոյեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի հանդիպում ունեցաւ Թեհրանի Հանրային-Հասարակական վայրերի նորանշանակ տեղակալ՝ գնդապետ Ալի Ռաֆիի հետ: (معاونت اماکن عمومی تهران)
Թեհրանի հայոց թեմի կողմից եւ համայնքի
նիւթական նւիրատւութիւնների արդիւնքում՝
Արցախահայութեան
յատկացւած օգնութիւնների
երկրորդ բեռնաքանակը
պատրաստ է
Թեհրանի հայոց թեմի կողմից Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը շարունակելով իր աշխատանքները, ապահովել է օգնութիւնների երկրորդ բեռնաքանակը, որը արդիւնքն է մեր սիրելի հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների:
Այսու իրանահայ երեք թեմերի սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ տարածաշրջանի անորոշ իրավիճակի պատճառով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հովւապետական այցը Իրան, յետաձգւել է՝ ցնոր տնօրինում:
Հետեւէք մեր յետագայ յայտարարութիւններին:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի, 25 հոկտեմբեր 2023 թւականին, Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Շիա, Սուննի եւ կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականների հանդիպում՝ ի դատապարտում Գազայում Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործութեան։
Երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ՝ Թեհրանում ասորի կաթոլիկների առաջնորդ Վանիա Սարգիսի, Իրանում Հրեայ համայնքի հոգեւոր հովիւ՝ Խախամ Համամի Լալեզարի, եւ Ասորի արեւելեան եկեղեցու ներկայացուցիչ հոգեւորական Իւբալիթ Ալդոյի, Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերթ Բեգլարեանի եւ Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ Ալիաքբար Զիայի, տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս՝ ի դատապարտութիւն Իսրայէլի կատարած վայրագ յարձակումների։
Թեհրանի հայոց թեմի օժանդակութիւնը՝ Արցախի մեր հայրենակիցներին արդէն փոխադրւել է:
Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի, նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամաւորների ջանքերով եւ հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների շնորհիւ, օգնութիւնների առաջին բեռնւածքները՝ հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին փոխադրւեց Հայաստան:
Աբրահամեան կրօնների բնօրրան՝ Պաղեստինեան հողի օկուպացիայի սկզբից ի վեր, թշնամական Սիոնիստական ռեժիմը խախտելով միջազգային կոնվենցիաներն ու օրէնքները, պաղեստինեան ազգի նկատմամբ զանգւածային սպանութիւններ ու պաշարումներ է իրագործել։
Օսմանեան կայսրութեան հիմնադրումից եւ այդ կայսրութեան սիոնիստ գործակալների ներթափանցումից ի վեր հայ ազգը ենթարկւել է ջարդերի ու անմարդկային սպանութիւնների ու էթնիկ զտումների։ 1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանութիւնը այս իրողութեան ապացոյցն է։ Այսօր մենք ականատես ենք լինում պատմութեան կրկնութեան. Բաքւի վարչակարգը Իսրայէլի զաւթիչ կառավարութեան ուղարկած ռազմական օբիեկտներով ու աջակցութեամբ էթնիկ զտման ենթարկեց Արցախում առաւել քան չորս հազար տարի ապրող հայ ժողովրդին եւ վտարեց իրենց պապենական հայրենիքից։