Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը տօնն է հայ մշակոյթի, տօնն է քրիստոնէական հաւատքի ու ազգային ոգու միացման ու համատեղ արարման մեր ժողովրդի կեանքի արգասաբեր դաշտում։
Այսու, Թեհրանի մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, սրտի վիրահատութիւնը բարեյաջող անց կացնելուց և քանի օրեր հիւանդանոցում բժշկական հսկողութեան տակ մնալուց յետոյ, չորեքշաբթի, հոկտեմբերի 9-ին, դուրս գրւեց հիւանդանոցից և արդէն իր բնակարանում կը շարունակի ապաքինման շրջանը:
Իրանում կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի Իրանի կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը:
Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հիւանդանոց կեցութեան օրերին, երեքշաբթի հոկտեմբերի 8-ի երեկոյեան, իրեն այցելութեան եկան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն՝ Հոջաթոլ Իսլամ ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիին, որին ընկերակցում էին տկն. Ռաշիդբէյգին, դոկտ. Մոզաֆարին և պրն. Ամերին:
Այսու տեղեկացնում ենք մեր համայնքի սիրելի ժողովրդին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի յաջող վիրահատութիւնից յետոյ, Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի, Ազգային մարմինների, քաղաքական եւ հասարակական գործիչների եւ միութիւնների ներկայացուցիչները այցելեցին Սրբազան հօրը շուտափոյթ ապաքինում մաղթելու։
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 12 հոկտեմբեր 2019-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, այսօր, երեքշաբթի 1 հոկտեմբերին, ենթարկւեց սրտի բաց վիրահատութեան, որն արդէն բարեյաջող աւարտ է ունեցել:
Կիրակի 29 սեպտեմբեր 2019-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յատուկ ցաւակցական գիր յղեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ֆրանսայի դեսպան՝ մեծարգոյ Տիար Ֆիլիփ Թիէբոյին, Ֆրանսայի նախկին նախագահ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժաք Շիրակի մահւան առիթով։
Իրանում, սրբազան պաշտպանութեան առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում, շաբաթ սեպտեմբերի 28-ի առաւօտեան Իրանի Ազգային գրադարանի եւ փաստաթղթերի կենտրոնի համագումարների դահլիճում, նախաձեռնութեամբ Իրանի բանակի օդուժի զօրամիաւորների, կազմակերպւել էր ծրագիր՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին ռազմաճակատներում նահատակւած զինւորների յիշատակին եւ գնահատւեց հայ նահատակ զինւոր Ռազմիկ Խաչատրեանը, իրանցի այլ նահատակների հետ միասին:
Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 26, 27 և 28-ին: