Թողարկւել է Էդնա Զէյնալեանի անւան յուշամեդալ, որը տրւելու է նորաձեւութեան եւ բեմայարդարման ասպարէզներում ստեղծագործող արւեստագէտներին:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 18 օգոստոս 2019-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Ա. ՏԱՐԻ, թիւ 33, 11 Օգոստոս, 2019
Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ հայոց ազգային «Շանթ-Մարիամեան» տղայոց դպրոցի տարրական եւ միջնակարգ օղակների ծնողական խորհրդի տարիների անդամ եւ ներկայում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը ընտրւել է Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների խորհրդի կազմում, որպէս այդ շրջանի հայոց դպրոցների ներկայացուցիչ եւս:
0
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ հինգշաբթի և ուրբաթ, օգոստոսի 15 և 16, 2019-ին, Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի առիթով կազմակերպւելու է յատուկ ուխտագնացութիւն դէպի Ռաշտ և Անզալի, հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Ի հետևում Իրանի Առողջապահութեան Նախարարութեան որոշման, 2019 թւին մայիսի 19-ից մինչև յուլիսի 6-ը (1398 թւի 27 օրդիբեհեշտից՝ 15 թիրը) յայտարարւեց «Արեան ճնշման անվճար ստուգման ազգային մոբիլիզացման ծրագիր» (طرح بسیج ملی کنترل فشار خون در سراسر کشور ):
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընդառաջելով իրեն եկած հրաւէրին, այսօր երկուշաբթի 5 օգոստոս 2019-ի առաւօտեան կանուխ ժամերին, ցամաքի ճանապարհով մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը, որը տեղի է ունենալու օգոստոս 6-ին, Ստեփանակերտում:
Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութիւնը 2019 թւականի օգոստոսի 5-11-ը Հայաստանում կազմակերպել է Համահայկական Հայագիտական 9-րդ Օլիմպիադան:
Շաբաթ 3 օգոստոս 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ազգային առաջնորդարանում ընդունեց Թեհրանի 6-րդ շրջանի կրթադաստիարակչական տնօրէն՝ պրն. Նազարեանին եւ իր գործակիցներին։
Ա. ՏԱՐԻ, թիւ 32, 4 Օգոստոս, 2019
ԸՆԹԵՐՑՈՒՄ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (18.10-14)