Կիրակի, մարտի 17-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Նայիրի» Միութեան նորակառոյց շէնքի ներքնայարկի սրահի բացման արարողութեան յանձնախմբի անդամներին:
Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ
Մօտալուտ նոր տարւայ – Նորուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։
Իրանի արդի արձանագործութեան մայր, Լիլիթ Տէրեանի դին հողին յանձնւեց շաբաթ՝ մարտի 16-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը:
Կիրակի 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս Ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ. Պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։
Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։
Հինգշաբթի 14 մարտ 2019-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ Ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ Ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։
Ուրախութեամբ յայտնում ենք, որ Միջ-եկեղեցական Հրատարակութեանց Գրասենեակի տնօրինութեան նախաձեռնութեամբ լոյս տեսաւ «Իմ Մանչուկի Աստւածաշունչը» գեղատիպ մանկական Աստւածաշունչը։
Թւականիս, չորեքշաբթի մարտի 13-ին, Հայոց Ազգային Թունեան տարրական դպրոցում, դպրոցի տեսչութիւնը և Ծնողական Խորհուրդը կազմակերպել էին «Մեծ Պահքի ճաշատեսակների փառատօն»:
Հինգշաբթի մարտ 14, 2019-ի առաւօտեան, գաղութիս ազգային և գործարար՝ ճարտարագէտ պրն. Վարուժան Արաքելեանը, այցելեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Չորեքշաբթի, մարտի 13-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ Կանանց Եկեղեցասէր Միութեան նորընտիր վարչութեան անդամներին: