2018-2019 ուսումնական տարեշրջանի սկզբին, շաբաթ, հոկտեմբերի 6-ին թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց Հայոց Ազգային «Թունեան-Թովմասեան» դպրոց:
2018-2019 ուսումնական տարեշրջանի սկզբին, շաբաթ, հոկտեմբերի 6-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց Ազգային «Ա. Ահարոնեան» Մանկապարտէզ:
Շաբաթ հոկտեմբերի 6-ին, Թ.Հ.Թ.-ի Թեմական խորհրդի Հայ Անձնուրացների Յանձնախմբի նախաձեռնութեամբ, Ազգային Առաջնորդարանի գրասենեակում կազմակերպւել էր հանդիպում Սրբազան Պաշտպանութեան Թանգարանի «Սարվ» միամսեայ հրատարակութեան լրագրողների հետ:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 13 հոկտեմբեր 2018-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ:
2018-2019 ուսումնական տարեշրջանի սկզբին, չորեքշաբթի, հոկտեմբերի 3-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց Հայոց Ազգային «Արաքս» դպրոց:
Կիրակի սեպտեմբերի 9-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, Ռոստոմ համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ հայ արհեստաւոր, «Քարան» ընկերութեան տնօրէն՝ պրն. Սուրէն Շահբազեանի հետ:
2018-2019 ուսումնական տարեշրջանի սկզբին, չորեքշաբթի, , հոկտեմբերի 3-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց Հայոց Ազգային «Մարի Մանուկեան» դպրոց:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ կիրակի 7 հոկտեմբեր 2018-ին, Թեհրանի թեմի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, ի Տէր հանգուցեալ Շարլ Ազնաւուրի հոգիի խաղաղութեան համար։
Աշխարհահռչակ երաժիշտ, ստեղծագործող արւեստագէտ, բեմադրիչ ու մեծ մարդասէր-բարեգործ Շարլ Ազնաւուրը երկրաւոր իր կեանքից փոխադրւեց յաւիտենական կեանքին։ Դէպի յաւերժութիւն իր երթով նա նաեւ աշխարհի եւ իր սիրողների, նրան հիացողների հոգում երկու փոսեր բացեց, մէկն շատ փոքր իր վտիտ մարմինը պարփակելու չափով, իսկ երկրորդը՝ խոր ու յաւէտ այդ մարդկանց հոգիներում եւ արւեստի բնագաւառում։
Երեքշաբթի հոկտեմբերի 2-ի առաւօտեան, Հ.Հ. Ազգային Անվտանգութեան Ծառայութեան տնօրէն՝ Արթուր Վանեցեանը, ով պաշտօնական այցով Թեհրան էր ժամանել, իր գլխաւորած պատւիրակութեան հետ միասին այցելեց Թ.Հ. Թեմի Ազգային Առաջնորդարան: