Հարիւրամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ, Ս. Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորանոց գրքի շնորհանդէսը: Գրքերի հեղինակն է Տ. Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեանը:
Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ ազատորդիներին մեծարելու նպատակով օգոստոսի 14-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանում «Շաֆաղ» մշակութային կենտրոնում:
Թւականիս երկուշաբթի 5 օգոստոսի երեկոյեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Աշգարեան և Մանուէլեան ընտանիքներին, որոնք եկել էին յատուկ կերպով շնորհաւորելու Սրբազան Հօրն իր քահանայական օծման և ձեռնադրութեան 50-ամեակի առիթով նաև Թեհրանի թեմում նրա առաջնորդութեան 19-ամեակի կապակցութեամբ:
Օգոստոսի առաջին շաբթւան, Միացեալ Նահանգների նախագահ՝ Թրամփը իր յարափոփոխ եւ նկարագրին յարիր յայտարարութեամբ վերահաստատեց Իրանի դէմ իր պատժամիջոցները, խորհելով որ պատժամիջոցների վերականգնումով պիտի կարողանայ ընկճել Իրանի ժողովրդի պայքարի, դիմադրականութեան եւ ստեղծագործելու կամքը։
Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:
Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնն իր էութեամբ և խորհրդով խորը քրիստոնէական կրօնի վարդապետութիւն բովանդակելու պատճառով մեր եկեղեցու Սրբազան Հայրերի կողմից ներառւել է եկեղեցում հինգ մեծ (տաղաւար) տօների ցանկում:
Չորեքշաբթի 8 օգոստոս 2018-ի կէսօրին Սրբազան հայրը ընդունեց Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութեան վարչութեան ատենապետ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի աւագ ուսուցիչ Ռոստոմ դպրոցի կիրակնօրեայ վարժարանի տնօրէն՝ պրն. Վալոդ Հախինեանը, որ եկել էր զեկուցելու իրենց հոգեւոր աշխատանքների եւ կիրակնօրեայ դպրոցի մասին։
Չորեքշաբթի 8 օգոստոս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ազգային Ռոստոմ տղայոց դպրոցի Ծնողական Խորհուրդը ընկերակցութեամբ շրջանի հոգեւոր հովիւ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի։
Հեթանոսական Հայաստանում Նոր տարին ամռանն էին նշում՝ Նաւասարդ ամսին։
Մարդկային ընկերութիւնը պատմութեան ամենավաղ ժամանակներից սկսեալ ինք իրեն համար ստեղծել, կազմել է օրէնքներ, կանոններ եւ նրանց հիմամբ կարգաւորել է իր կեանքը, մշակել յարաբերութիւններ ու զարկ է տւել իր կեանքին։