Բանաստեղծութիւն նւիրւած՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Մ. Տ. Կիլիկիոյ եւ Թ.Հ.Թ. Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակին. իրենց միջոցով նաեւ՝ Հայ Եկեղեցու բոլոր Ոսկեայ Յոբելեար Սպասաւորողներին։
Կիրակի, 1 Յուլիս 2018-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքի մէջ, ինչպէս նաեւ մեր բոլոր եկեղեցիներում, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 23-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ Հայրապետական Մաղթանք։ Ս. եւ Անմահ Պատարագին հանդիսապետեց Վեհափառ Հայրապետը, Պատարագը մատուցեց եւ քարոզեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը, իսկ Պատարագին երգեցողութիւնը կատարեց, առաջին անգամ լինելով, Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի մանկապատանեկան երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանի։
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 8 Յուլիս 2018 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ):
Կիրակի 1 Յուլիս 2018-ին յընթացս Ս. և անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառի կաթողիկոսական ընտրութեան և օծման քսաներեքերորդ տարեդարձի և քահանայական ձեռնադրութեան ու օծման 50-ամեակի առիթով:
Ուրբաթ, 29 Յունիս 2018-ին, «Կրօնը եւ Կենսոլորտը» թեմայով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի եւ միջազգային հաղորդակցութեան կենտրոնի 8-րդ երկխօսութիւնը հասաւ իր աւարտին։
Հինգշաբթի, 28 Յունիս 2018-ի առաւօտեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի եւ միջազգային հաղորդակցութեան կենտրոնի միջեւ տեղի ունեցող 8-րդ երկխօսութիւնը շարունակեց իր նիստերը Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի դահլիճում։
Չորեքշաբթի, 27 Յունիս 2018-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ «Կրօնը եւ Կենսոլորտը» խորագիրով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կենտրոնի միջեւ, 8-րդ եռօրեայ երկխօսութիւնը։
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 1 Յուլիս 2018-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսաներեքերորդ տարեդարձի առիթով:
Թ.Հ. Թեմի Կարիքաորներին Օժանդակող Մարմինը, ինչպէս միշտ ջանացել է նիւթական աղբիւրներ ծրագրել իր տարեկան աշխատանքներում և 2018 թւին կիրառել էր «Sina X» աւտոմեքենայի վիճակահանութիւն:
Համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու օրացոյցին, թւականիս յունիսի 21-ը տօնն էր Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Սահակայ եւ Մեսրոպայ։ Առ այդ, նախորդ տարիների նման, այս տարի եւս ըստ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհուրդի կարգաւորումին, ուխտագնացութիւն եւ հովւական այցելութիւն տեղի ունեցաւ դէպի Արաք եւ Արաքի համայնքի սիրելի զաւակներին։