Մօտաւոր Նովրուզի (նոր տարի) ուրախառիթ տօնի առիթով սրտանց շնորհաւորում ենք իրանցի մեր բոլոր հայրենակիցներին եւ նրանց մաղթում յաջողութիւն, առողջութիւն, արեւշատ երկար, արդիւնաւէտ եւ օրհնաբեր կեանք լի աստւածային օրհնութիւններով։
Թւականիս շաբաթ մարտի 17-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց և մտանելոյն ի վիրապն տօնն էր:
Մեր սիրելի համայնքի ուշադրութեանն ենք յանձնում, որ նշանակւել է 2018 թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ձեռնարկների ոգեկոչման յանձնախումբը, հետեւեալ անձնակազմով.
Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նւիրւած ծառատունկը տեղի ունեցաւ համայնքիս գրեթէ ողջ պատասխանատուների նախաձեռնութեամբ:
Թւականիս, չորեքշաբթի մարտի 7-ին, «Միջինքի»-ի առիթով, Հայոց Ազգային Թունեան տարրական դպրոցում կազմակերպւեց «Պասի ճաշատեսակների փառատօն»:
Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ Պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արևագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 13 մարտ 2018-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արևագալի ժամերգութեան նախագահեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ներկայ էին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը,քահանայ հայրերը, Ակունք Կենտրոնի աշակերտ-ուհիներն ու հաւատացեալ ժողովուրդը:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Թեհրանի հայոց դպրոցների 4-րդ եւ 5-րդ դասարանցիների արշաւ- դաշտահանդէսը՝ «Արարատ» մարզաւանում:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի ծրագիրների շարանում, 100-ամեակի Կենտրոնական Յանձնախումբը, համագործակցութեամբ Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան հետ որոշել է ծառատնկման արարողութեամբ ոգեկոչել խորհուրդը հարիւրամեակի։
Երկուշաբթի 12 Մարտ 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս բազմերախտ ազգայիններից պրն. Նորայր Արամեանին, որ Հայոց Ակումբի վերահասու յանձնախմբի կողմից լիազօրւած է լինելու Ակումբի շինարարական եւ իրաւական հարցերին, խորհրդակցութեամբ վերահասու յանձնախմբի հետ։
Շաբաթ մարտի 10-ին, Սրբոց Վարդանանց Եկեղեցու քահանայ Հայր՝ Արժ. Տ. Մաշտոց Խաչատրեանը և եկեղեցական խորհրդի անդամները, իրանական Նոր Տարւայ շնորհաւորանքի առիթով, այցելեցին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի թաղպետարան: