Այսու յայտնում ենք, որ Մեծ Պահոց շրջանին Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ եւ բարձր հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ամէն երեքշաբթի օր հերթաբար մեր եկեղեցիներում տեղի է ունենում Արեւագալի հանդիսաւոր ժամերգութիւն այսպէս՝
Այսու Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի յարգելի պատգամաւորներին հրաւիրում ենք, ներկայ գտնւելու Պատգամաւորական Ժողովի, որը գումարւելու է երեքշաբթի եւ չորեքշաբթի թւականիս մարտի 6 եւ 7-ին երեկոյեան ժամը 6։30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Հինգշաբթի փետրւարի 22-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պրն. Յովիկ Մինասեանին:
Չորեքշաբթի փետրւարի 21-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ ֆրանսացի հոգևորականների, պրն. Փոլ Սալիհ Գէլէգէնի գլխաւորութեամբ:
Չորեքշաբթի փետրւարի 21-ի միջօրէին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներ՝ տիկնայք Սեդա Խաչատրեան, Նոյեմիկ Մեհրաբեան,ՓարիկՌաթէոսեան և Անուշ Յովսէփեանին:
Չորեքշաբթի փետրւարի 21-ի միջօրէին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզեֆ Մեհրաբեանին:
Չորեքշաբթի փետրւարի 21-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պրն. Ալբերթ Աճեմեանին:
Գեղեցիկ եւ կարեւոր աւանդոյթ է դարձել աշակերտական մշակութային փառատօնը, որը Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ տարիներ է, որ իրականանում է Թեհրանի հայոց թեմում Մշակութային Յանձնախմբի միջոցով, բոլոր օղակների աշակերտ-աշակերտուհիների համար:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան եւ պետականութեան հաստատման 100-ամեակի առիթով, Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական Յանձնախումբը իր երկրորդ նիստը գումարեց երեքշաբթի 20 փետրւար 2018-ին երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ յանձնախմբի բոլոր անդամների։
Երեքշաբթի 2018 թւի փետրւար 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը: