Ասիայի Եկեղեցիների Խորհուրդը հիմնւած 1957-ին, իր կենտրոնը ունենալով Չիան Մայի- Թայլանտ, ընկերակցութիւնն է Ասիայի ցամաքամասի Օրթոտոկս, Անկլիքան եւ Աւետարանական եկեղեցիների, եւ որի հիմնական նպատակն է համագործակցութիւն քրիստոնեայ եկեղեցիների միջեւ եւ միւս կողմից էլ ապրող կրօնների միջեւ երկխօսութեան եւ գործակցութեան զարգացումը։
«Արտակ Մանուկեան» Ազգային Թանգարանն անցեալ ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 120 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝
Երեքշաբթի 17 հոկտեմբեր 2017-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ. Թեմի Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանին և Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Ա. Ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանին:
Երկուշաբթի 16 հոկտեմբեր 2017-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ. ԹեմիԾխական Տուրքի Մարմնի անդամներին, տիկնայք՝ Վիրջինիա Էլիասեան, Ժենիկ Մարկոսեան, Օֆիկ Մատթէոսեան, Ռոզա Աբրահամեան և Ալվարդ Մովսիսեանը, նաև պարոնայք՝ Մարտիկ Ծատրեան, Սաքօ Ալլահվերդեան, Ռազմիկ Այդինեան, Ռազմիկ Աբեդի և Սաքօ Ղարախանեանը:
Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը վերածւել է մշակութային փառատօնի, այլեւ հայ գրերի գիւտի եւ այդ գիւտը արարող Ս. Մեսրոպի եւ իր գործակիցների ոգեկոչման տօն։
Կիրակի 15 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած նորանշանակ դեսպան պրն. Դիմիթրի Ալեքսանդրաքիսը։
Նւիրական աւանդութիւն է դարձած այլեւս, ամէն տարւայ հոկտեմբեր ամսին, որը նւիրականացած է մեր թարգմանիչ վարդապետների յիշատակի ոգեկոչումով, կազմակերպել հայ գրքի ցուցահանդէս, ի վայելումն գրասէր ու մշակութասէր հայ հասարակութեան։
Հոկտեմբեր ամիսը, իբրեւ մշակոյթի, այսինքն հոգեւոր ու մտաւոր արժէքներով կենսաւորող ու կենսաւորւող ամիս, մեր ժողովրդի կեանքում ունի յատուկ իմաստ եւ նշանակութիւն։ Ան բնորոշւած է եկեղեցական եւ ազգային դէմքերի ու դէպքերի ոգեկոչումներով։
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:
Հինգշաբթի հոկտեմբեր 12, 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։