Երկուշաբթի թւականիս 4 սեպտեմբերի կ.յ. ժամը 13-ին Ազգ. Առաջնորդարանի դահիլճում նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ թեմիս հայոց դպրոցների կրօնի ուսուցիչների խորհրդակցական ժողովը, որի ընթացքին ճշտւեցին դպրոցներում կրօն դասաւանդող ուսուցիչները եւ դասաժամերը։
Այսու յայտնում ենք մեր յարգելի հաւատացեալ ժողովրդին, որ Ս. Գէորգ եկեղեցում սկսեալ 26.2.2017 թւականից ամէն կիրակի կատարւել է հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ։ Ուստի քաղաքամասերից ուխտաւորների երթեւեկութիւնը ապահովելու համար, նկատի է առնւել սահմանափակ թւով հանրակառքեր, որն առայժմս իրականացւում է Սասուն քաղաքամասի Սասուն Անուշարանի մօտից, որը շարժւելու է ամէն կիրակի ժամը 9-ին եւ վերադառնալու է ժամը 12-ին։
Արտերկրեայ հայակեանքի գոյութեան ու գոյատեւման, ամրապնդման եւ զօրութեան գլխաւորագոյն սիւներից մին հայ դպրոցն է , որ եկեղեցու եւ ընտանիքի հետ կազմում է նւիրական եռասիւն հանդիսանալու համար այն ժայռը, որի վրայ խարսխւեր է հայակեանքը։ Տակաւին այս եռասիւնը կազմում է միաժամանակ հայ դիմագծի, ինքնութեան եւ նկարագրի պահպանման միջնաբերդը։
Թւականիս օգոստոսի 2-ից 9-ը Հ.Հ. Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ Աղւերանում կայացաւ Հայագիտական Համահայկական 8-րդ օլիմպիադայի մրցութիւններ, որին իրենց մասնակցութիւնն էին բերել 12 երկրներից շուրջ 72 աշակերտ-աշակերտուհիներ:
Հայ դպրոցը մեր ինքնութեան, հայապահպանութեան գլխաւորագոյն սիւներից մին է եւ իւրաքանչիւր դպրոցական վերամուտին ազգային իշխանութիւն, ծնողներ, նոր սերունդի հայեցի ու տոհմիկ դաստիարակութեամբ մտահոգ անձինք առաւել նախանձախնդրութեամբ, պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ աշխատում են վերանորոգ հաւատքով, հնարաւոր բոլոր միջոցներով նոր թափ տալ մեր դպրոցների կրթական ընթացքին։
Չորեքշաբթի օգոստոս 30, 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հարցազրոյց ունեցաւ Իսպանիայի EFE հեռուստաընկերութեան Իրանում բնակւող լրագրողների հետ:
Կիրակի թւականիս Օգոստոս 27-ի առաւօտեան Մշակոյթի եւ Իսլամական Յարաբերութեան կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի եւ Զւիցերիոյ Եպիսկոպոսների Խորհրդի երկխօսութեան 5-րդ շրջանի նիստը, որին հրաւիրւած էր մասնակցելու թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Առաջնորդ Սրբազան հայրը մասնակցեց սոյն համագումարին ընկերակցութեամբ Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեանի եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի։
Թւականիս ուրբաթ օգոստոսի 25-ի առաւօտեան, յընթացս սուրբ և անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով և նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան և ժողովրդի բարօրութեան համար աղօթք:
Չորեքշաբթի 23 Օգոստոս 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին։ Դոկտ. Կարէն Խանլարեանը ամփոփ զեկոյց տւեց Սրբազան հօր խորհրդարանական աշխատանքների, նախարարների նշանակման եւ մեր գաղութը հետաքրքրող հարցերի շուրջ։
Չորեքշաբթի 23 Օգոստոս 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ պրն. Էդւարդ Բաբախանեանին։