Հայաստանեայց եկեղեցու առաջին դարերի պատմութեան մէջ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետի անմիջական ժառանգորդ-յաջորդների մէջ ամենից տիրականօրէն աչքի ընկնող հայրապետը հանդիսացաւ Ս. Ներսէս Պարթեւ Կաթողիկոսը, թոռը Յուսիկ հայրապետի ծնւած 330 թւին։ Ս. Ներսէս հայրապետ իր ստացած դաստիարակութեամբ, կրթութեամբ եղաւ արժանաւոր ժառանգորդներից մին Ս. Գրիգոր Լուսաւորչի։
Վերջին երկու-երեք օրերի ընթացքում ձեռքից-ձեռք է փոխանցւում մի տեղեկագիր, որը թեմա դարձնելով Թեհրանի հայկական պանթէոնը, այն ներկայացնում է որպէս աւերակ դարձած մի դամբարանադաշտ, որտեղ իբր տարածքի բարեկարգման քողի ներքոյ կատարւում է հայկական գերեզմանների աւերման եւ ոչնչացման աշխատանք:
Հինգշաբթի 22 յունիս 2017-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան դեսպան պրն. Լեւոն Ջաղարեանը, քաղաքավարական այցելութեամբ հանդիպեց Առաջնորդ Սրբազանին:
Չորեքշաբթի թւականիս յունիսի 21-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Ուս. Չհարմահալ Միութեան Վարչութեան նորընտիր անդամներին:
Վերջին տարիների աւանդութեան համաձայն, Թեհրանի հայոց թեմում Ռամազան ամսին, նախաձեռնութեամբ Ազգային իշխանութեան եւ հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կազմակերպւում է ընթրիք երեկոյ,ի պատիւ երկրի պետական բարձրաստիճան պատասխանատուների եւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:
Հանգամանաւոր սիրելի բարեկամներ,
քոյրեր եւ եղբայրներ,
թանկագին հիւրեր
Հայաստանի Հասարակական-Քաղաքական «Փաստ» օրաթերթը, թւականիս Մայիսին հարցազրոյց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի հետ:
Ստորև ներկայացնում ենք հարցազրոյցը՝
Պոլսի Քաղաքական-Ժողովրդական «Ժամանակ» օրաթերթը, թւականիս Յունիսին հարցազրոյց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանի հետ:
Ստորև ներկայացնում ենք հարցազրոյցը՝
Երկուշաբթի, 19 Յունիս 2017-ի առաւօտեան իրանահայ գաղութի երեք թեմերի թեմակալ առաջնորդների՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. ՉիՖթճեանի եւ Գերպ. Տ. Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանի ու Թեմական Խորհուրդների ատենապետներ՝ պրն. Վարուժան Մինասեանի- Նոր Ջուղա, պրն. Ռուբիկ Ջանանեանի - Թաւրիզ եւ պարոնայք՝ Ռոբերթ Բեգլարեանի եւ Վարուժ Յովհաննիսեանի ու Թեհրանի թեմի Կրօնական Խորհրդի ատենապետ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի մասնակցութեամբ տեղի ունեցաւ միջ-թեմական ժողով ազգային առաջնորդարանում։
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 7 յուլիս 2017-ի, տօնն է մեր թարգմանիչ հայրերի Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի: Այս տօնն համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին: