Երեքշաբթի 2017 թւի մարտի 7-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը, որոնք ներկայ լինելով վերոյիշեալ արարողութեանը, քահանայ հայրերի ապաշխարողական աղօթքներով, շարականներով և հոգևոր երգերով առաւել ևս զօրացրեցին իրենց հաւատքը։
Մեծ պահոց առաջին շաբաթից, երեքշաբթի 28 փետրւար 2017-ից սկսեալ, Թեհրանի մեր եկեղեցիներում կատարւել են առաւօտները՝ Արևագալի եւ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ:
Կազմակերպութեամբ Եգիպտոսում Ազհար հոգեւոր կենտրոնի եւ իր իսլամական երէցների խորհուրդի, 28 Փետրւարից մինչև 2 Մարտ 2017-ը, Գահիրէյում տեղի ունեցաւ միջազգային երկօրեայ մի համագումար՝ «Ազատութիւն, Քաղաքացիութիւն, Բազմազանութիւն եւ Ամբողջականութիւն» թեմայով:
Շաբաթ 2017 թւականի փետրւարի 4-ին, Մարիամ Հաստատութեան Տղայոց բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ նաև Օրիորդաց բաժնի 6-րդ դասարանի աշակերտ-աշակերտուհիներն այցելեցին Միրդամադի թիւ 116 հրշէջ կայանը, ցաւակցելու և յարգանքի տուրք մատուցելու:
Յունւարի վերջին և Փետրւարի առաջին շաբաթւայ ընթացքին, դպրոցական աշակերտները Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:
Աւետարաններում բազմաթիւ առիթներով յիշատակւած ծոմ, պահք բառերը ընդհանրապէս մեկնաբանւում են նոյն իմաստով:
Մեզ մօտ պահեցողութիւնը իր օրինապահութեան ձեւի մէջ մի որոշ ժամանակամիջոց մսով, անասնաիւղով, կաթնեղէնով եւ ձւեղէնով պատրաստւած կերակուրներից, ճոխութիւններից եւ խմիչքներից հեռու մնալու կրօնական պատւէր է: Թելադրւում է ուտել բուսական ուտելիքներ, բանջարեղէն, ընդեղէն կամ համապատասխան կերակուրներ` բուսաիւղով պատրաստւած: Թոյլատրելի է համարւում նաեւ մեղրը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի Թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Թեհրանի Հայոց Թեմի 16-րդ Պատգամաւորական Ժողովը գումարւած նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ի ներկայութեան ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ տիկին Սայիդիի գումարեց իր առաջին նստաշրջանի 4-րդ նիստը շաբաթ 25 փետրւար 2017-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում եւ ժողովական ձեւակերպումներից յետոյ ընտրեց իր գործադիր իշխանութիւնը յանձինս Կրօնական, Թեմական Խորհուրդների եւ Հաշւեքննիչ Մարմնի։ Ստորեւ առ ի գիտութիւն տալիս ենք անւանացանկերը ընտրեալ Խորհուրդների եւ Մարմնի՝
Հինգշաբթի, փետրւարի 9-ին Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան եւ Հայ կին միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբնշւեց Իրանի Իսլամական Յեղափոխութեան 38-րդ տարեդարձը:
Ն. Գիւլբենգեան դպրոցը, թւականիս յունւարի 19-ին «Փլասկօ» առևտրական կենտրոնում տեղի ունեցած աղէտի զոհերի յիշատակը յարգելու և հրշէջ-փրկարարների աշխատանքը մեծարելու նպատակով, կազմակերպեց հետևեալ աշխատանքները՝
Դարձեալ մի զոհ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմից: