ՄԵԾԱՅԱՐԳ ՊՐՆ. ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ
ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՎԵՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ
Ջերմագին բարեմաղթանքներով շնորհաւորում ենք Ձեզ՝ Իրանում կայացած Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման ընտրութիւններում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր վերընտրւելու առիթով:
Տիար Գեղարդ Մանսուրեան
Իրանի Իսլամական Խորհրդարանում Սպահանի եւ
Հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր
Նոր-Ջուղա
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, յարակից մարմինների եւ Թեհրանի հայոց թեմի մեր ժողովրդի սրտանց շնորհաւորում ենք Ձեր ընտրութիւնը Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւններում, իբրեւ պատգամաւոր Սպահանի եւ հարաւային իրանահայութեան:
Տիար Արա Շահվերդեան
Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ
Հիւսիսային իրանահայութեան վերընտիր պատգամաւոր
Թեհրան
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, յարակից մարմինների եւ Թեհրանի հայոց թեմի մեր ժողովրդի սրտանց շնորհաւորում ենք Ձեր վերընտրութիւնը Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւններում, իբրեւ պատգամաւոր Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան:
Երկուշաբթի, 4 մարտ 2024 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ Ս. Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի ժամերգութիւն մասնակցութեամբ՝ Քահանայից դասի եւ հաւատացեալների։
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ «Հայեցի Դաստիարակութիւն» թեմայով ուսումնասիրութիւնների շրջանակներում, հինգշաբթի, փետրւարի 22-ին, «Ա.Ահարոնեան» մանկապատէզում, մասնակցութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանի եւ խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանի, Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, դպրոցի տեսուչների, փոխտեսուչների, Հայոց լեզւի ու Կրօնի ուսուցիչների, յանձնախմբերի անդամների եւ դպրոցներում պաշտօնավարող հոգեբանների կազմակերպւել էր մէկօրեայ խորհրդաժողով:
Ներքին գործերի նախարարութեան Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակեց 12-րդ գումարման Իսլամական խորհրդարանի ընտրութիւններում կրօնական փոքրամասնութիւնների ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները:
Կիրակի, 3 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման ընտրութիւններում շահած եւ վերընտրւած Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին, ով քաղաքավարական այցելութեամբ եկել էր Սրբազան Հօր հետ իր անդրանիկ հանդիպումն ունենալու եւ օրհնութիւնն ստանալու համար:
Շաբաթ, 2 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի նորանշանակ տեսչուհի Նադիա Այվազեանին եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ տկն. Կարինէ Մանուչերեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնը հայցելու Տեսչուհի Նադիա Այվազեանի ստանձնած նոր պաշտօնի առիթով նաեւ Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու յիշեալ մանկապարտէզի հիմնադրման 30-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ:
Ուրբաթ, 1 մարտ 2024 թւականին, Իրանում կայացան Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնները:
Այսու մեր գոհունակութեան եւ երախտագիտութեան խօսքն ենք յայտնում Թեհրանի հայ համայնքի սիրելի ժողովրդին, Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւններին խուռներամ մասնակցութեան համար:
Բարձր ենք գնահատում ձեր նախանձախնդրութիւնը՝ ազգային-քաղաքացիական պարտականութիւնը կատարելու ուղղութեամբ, որով կրկին ապացուցեցիք, որ իրանահայութիւնը օրինակելի քաղաքացին է հզօր Իրանի:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ