Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան և Շուշիի Անի Փլազա հիւրանոցի միասնական ջանքերով արդէն 5-րդ տարին է ինչ կազմակերպւում է «Ասմունքի Մրցութիւն» Արցախի արծւաբոյն Շուշիում, որին իրենց մասնակցութիւնն են բերում նաև Թեհրանահայ աշակերտները:
Ալիք - Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած Դաստիարակչական Յանձնախմբի անդամներն են՝ Քլարա Աղախանեանը, Նազիկ Բալըֆճեանը, Բեսի Յովհաննիսեանը, Քամելիա Շիրւանեանը և Ստելլա Ասլանեանը:
Ալիք - Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի կեանքի կոչման հիմնական նպատակը հայ նոր սերնդի մօտ հետաքրքրութիւն եւ սէր առաջացնելն է մշակութային աշխատանքների նկատմամբ եւ նրանց կառչած պահելն է հայ մշակոյթին:
Ալիք – Կրթական Խորհրդի Ուսման Մակարդակն Ուսումնասիրող Յանձնախումբը, որի նպատակն է զանազան գիտական աշխատութիւններով ուսումնասիրել հայոց դպրոցներում կրթական մակարդակի որակը եւ այն բարձրացնել համապատասխան առաջադրանքների հիման վրայ եւ ներկայացնել Կրթական խորհրդին։
Ալիք - Կրթական Խորհրդի Մարզական Յանձնախմբի կազմի անդամներն են՝
Հենրի Քսաչիքեան, Լուդւիկ Նազարեան, Գայիանէ Ազիզեան, Կարօ Մանսուրեան, Ժենիա Սուքիասեան, Հերոս Աւանէսեան
Ալիք - Կրթական խորհրդի յանձնախմբերից է «Դպրոցական էջ»-ի հրատարակչակազմը, որոնք իւրաքանչիւր ամիս՝ լոյս են ընծայում այդ էջը «Ալիք» օրաթերթի յաւելւածի տեսքով եւ հիմնականում հայոց դպրոցների աշակերտութեան նիւթեր ընդգրկող բովանդակութիւն ունեն:
Արդէն շաբաթներ առաջ հիւանդանոց փոխադրւեց ազգային առաջնորդարանի բազմամեայ գործընկեր, լրագրող, անձնուրացների յանձնախմբի նախկին անդամ և գործավար, ներկայումս Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահ՝ Վարդան Դաւթեանը և սրտի «բաց վիրահատութիւն»-ի ենթարկւեց:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Լսատեսողական եւ Երիտասարդական Բաժանմունքների կազմակերպութեամբ թւականիս յուլիսի 14-ից 16-ը տեղի ունեցաւ միջ-թեմական երիտասարդական համագումարը Անթիլիասի Մայրավանքում: Սոյն համագումարին մասնակցել էին աւելի քան 20 հայ երիտասարդ-երիտասարդուհիներ տարբեր երկրներից, նաև Իրանից: Թեհրանի Հայոց Թեմից մասնակցեցին երկու ներկայացուցիչներ՝ Անի-Քրիստի Մանւէլեանը և Շապին Աբրամեանը:
Ալիք - Ես 4-րդ շրջանն է, որ աշխատում եմ այս մարմնում: Այս շրջանի Կրթական խորհրդի կազմը մէկ տարի է, որ նշանակւել է եւ անցել աշխատանքի:
Ալիք - Նոր միտք արտայայտած չենք լինի, եթէ ասենք եւ կրկնենք, որ Սփիւռքի պայմաններում հայ ընտանիքը, եկեղեցին, դպրոցը եւ միութիւնը համարւում են հայապահպանման եւ ազգային դաստիարակութեան կարեւոր հիմնասիւները, սրանք թէեւ փոխկապակցւած են, սակայն իւրաքանչիւրն ունի իր իւրայատուկ առաքելութիւնն ու անելիքը։