Մայիսի 17-ից Իրանում նշւեց մշակութային շաբաթ, որի իւրաքանչիւր օրը նշանաւորւեց իւրայատուկ անւանումով եւ համաիրանական մաշտաբով տեղի ունեցան միջոցառումներ:
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին, որպէս անբաժանելի մէկ անդամը Ընդհանրական Եկեղեցու մեծ ընտանիքին, յատկանշւում ու մասնաւորւում է իր բազմահազար սուրբերով, հաւատքի ախոյեան նահատակներով ու աննւաճելի վկաներով, որոնց վարդաբոյր արեան հեղումով սրբագործւեց ու նւիրագործւեց մեր Հայկեան երկիրն ու հողը:
Աստւածաշնչային Ընկերութիւնների Համաշխարհային Ժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ուղեւորուած Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն աւարտելով հիւսիսային Ամերիկայի արեւելեան թեմ կատարած ուղեւորութիւնը տեղական ժամանակով երկուշաբթի մայիսի 23-ի ժամը 14-ին ժամանեց Լոս Անջելեսի օդանաւակայան:
Թւականիս Մայիս ամսի երկրոդ 10-օրեակի ընթացքին, Ս. Սարգիս Մայր Եկեղեցի, Ս. Աստւածածին և Ս. Թարգմանչաց եկեղեցիներ այցելեցին Թեհրանի և Ղոմի Կրօնագիտութեան և Աստւածաբանութեան Ֆակուլտետների մագիստրոսի և դոկտորայի աստիճանի ուսանողները գլխաւորութեամբ իրենց պատկան դասախօսների և գիտական խորհրդի:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 27 մայիս 2016-ի առաւօտեան յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանդիսաւոր հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 98-րդ տարեդարձի առիթով, Թեհրանի մեր հայ Առաքելական եկեղեցիներում:
Թւականիս 12-18 մայիսի ժամանակահատւածում Ա.Մ.Ն.ի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցաւ Աստւածաշնչական Ընկերութիւնների Համաշխարհային Ժողովը:
Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Յարաբերական Մարմնի և Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան Կենտրոնի Հանրային Կապի համագործակցութեամբ, երեքշաբթի մայիսի 17-ին, Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում կազմակերպւել էր միջոցառում՝ իրանցի լրագրողների համար: Միջոցառումը նւիրւած էր Հանրութեան հետ Կապի, Հաղորդակցութեան և Թանգարանի Համաշխարհային Օրերին:
Համաձայն «Բժշկական լուրեր» պարբերաթերթի վերջին համարի (օրդիբեհեշտ 20) հաղորդման, Հերմինէ Բաբայեանի անունը տեղ է գտել իրանական 1395 թւականի լաւագոյն մանկաբարձուհիների ութնեակում:
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ «Գոհար« միջնակարգ դպրոցի Ա. շրջանի 7, 8 և 9-դ դասարանների բասկետբոլի խումբը մասնակցելով 6-րդ շրջանի կրթութեան և գիտութեան նախարարութեան կողմից կազմակերպւած միջդպրոցական խաղերին, գրաւել է առաջին տեղը:
Ուրախութեամբ շնորհաւորում ենք «Թունեան» տարրական դպրոցի աշակերտուհի Մերեդիթ Մովսիսեանին, թւականիս փետր. 20-ին մասնակցելու Ֆրանսիայի هفتمین کنکور بین المللی هارپ մրցութեանը եւ առաջին հանդիսանալու կապակցութեամբ: