Չորեքշաբթի, Նոյեմբերի 11-ի առաւօտեան ժամ 11-ին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Կին Միութեան կից, Սարդարապատ քաղաքամասի՝ «Անի» Միութեան վարչութեան դիւանը, տիկնայք՝ Ժանէթ Միրզախանեան, Արմինէ Բուդաղեան, Մարգուշ Աւագեան և Սրբուհի Նազարեան:
Այսու համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք ,որ թւականիս հոկտեմբերի 27 –ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական ժողովը գումարեց իր 22-րդ նիստը, նախագահութեամբ Թեմիս առաջնորդ Տէր Սեպուհ Արք.Սարգսեանի և ատենապետութեամբ պարոնայք Գէորգ Վարդանի և Նորայր Արամեանի: Ժողովին ներկայ էին Թեմական և Կրօնական Խորհուրդները , Հաշւեքննիչ մարմինը և «Ալիք» օրաթերթի թղթակիցը: Տէրունական աղօթքից յետոյ, ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը և կատարւեց նախորդ նիստի արձանագրութեան հաստատումը, որից յետոյ ժողովն ընթացաւ ճշտւած օրակարգով:
Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարինը Ս. Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից ստացել է իրենց կատարած անցեալ ամիսների աշխատանքների զեկոյցը: Ստորև ներկայացնում ենք սոյն զեկոյցը՝
«ԱԼԻՔ» - Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի համագործակցութեամբ, երէկ նոյեմբերի 10-ին, կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, «Կրօնական փոքրամասնութիւնները Իրանի Իսլ. Հանրապետութիւնում»-ը թեմայով:
Երեքշաբթի 10 նոյեմբեր 2015-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան Գործարար Համաժողովի մասնակից մի խումբ հայրենակիցներ՝ Տիարք Ալեքսանդր Մելիքեան, Միքայէլ Պօղոսեան, Մարտիրոս Մինասեան, Միքայէլ Շահվերդեան եւ Տէր եւ Տիկին Եորկոս եւ Ալեքսանդրա Լորտոսները:
Թ. Հ. Թ.-ի Յարաբերական Մարմնի հերթական հարցազրոյցը կայացաւ Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Կտակա-Կալւածային Մարմնի ատենապետ՝ պրն. Վահէ Թարոյեանի հետ:
Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:
Ալիք - Կիրակի, նոյեմբերի 8-ին, Թեհրանի Սուրբ Աստւածածին եկեղեցու կառուցման եւ օծման 70-ամեակին նւիրւած տօնահանդէսը տեղի ունեցաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում:
Սոյն թւականի 1 – 5 նոյեմբերին, Ալպանիայի մայրաքաղաք՝ Թիրանայում տեղի ունեցաւ կրօնի ազատութեան և մարդկային իրաւունքներին նւիրւած միջազգային մի համագումար՝ «Խտրականութիւն, Հալածանք, Նահատակութիւն՝ Միասնաբար Հետևիլ Քրիստոսի» խորագրով: Համագումարը կազմակերպւած էր Կլոպըլ Քրիսթյըն Ֆորում-ի կողմից, Ալպանիայի Ողղափառ, Կաթոլիկ և Աւետարանական եկեղեցիների համագործակցութեամբ:
«ԱԼԻՔ» - Սրանից 70 տարիներ առաջ, Թեհրանի հայ համայնքը օժտւեց նորակառոյց Ս. Աստւածածին եկեղեցով: Այդ առիթով, ուրբաթ նոյեմբերի 6-ի առաւօտեան, Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, նոյն եկեղեցում մատուցւեց Ս. Պատարագ, ապա հոգեհանգստեան արարողութիւն՝ եկեղեցու բարերար Ռոման Իսայեւի յիշատակին, որի նիւթական բարերարութեամբ կառուցւեց Ս. Աստւածածին եկեղեցին՝ ի յիշատակ իր մօր՝ Զարվարդի:
Աշխարհն այսօր առաջ է գնում, գիտա-կրթական եւ դաստիարակչա-հոգեբանական մեթոդները ներթափանցում են մարդու համակեցութիւն ժամանակակից տեսաբանութիւններով, թելադրելով նոր մտածողութիւն, իսկ մեզ մօտ արի ու տես (թէկուզ մի դպրոցում), որ միջնադարեան կրթական մեթոդն է դեռ կոտրւած անիւի նման պտտում:
«ԱԼԻՔ» - Տէր Թոդիկի դպրոցի մասին լսել էք, թէ ո՞չ, դա միջնադարեան կրթական համակարգում գործող տէրթոդիկեան դաստիարակչական մեթոդներն էին՝ ցուցափայտով աշակերտների գլխին խփելը, աքացի տալը եւ այլն ու զաւեշտալին այն էր, որ որեւէ մէկը չէր կարող բողոքել: