«ԱԼԻՔ» - Սրանից 70 տարիներ առաջ, Թեհրանի հայ համայնքը օժտւեց նորակառոյց Ս. Աստւածածին եկեղեցով: Այդ առիթով, ուրբաթ նոյեմբերի 6-ի առաւօտեան, Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, նոյն եկեղեցում մատուցւեց Ս. Պատարագ, ապա հոգեհանգստեան արարողութիւն՝ եկեղեցու բարերար Ռոման Իսայեւի յիշատակին, որի նիւթական բարերարութեամբ կառուցւեց Ս. Աստւածածին եկեղեցին՝ ի յիշատակ իր մօր՝ Զարվարդի:
Աշխարհն այսօր առաջ է գնում, գիտա-կրթական եւ դաստիարակչա-հոգեբանական մեթոդները ներթափանցում են մարդու համակեցութիւն ժամանակակից տեսաբանութիւններով, թելադրելով նոր մտածողութիւն, իսկ մեզ մօտ արի ու տես (թէկուզ մի դպրոցում), որ միջնադարեան կրթական մեթոդն է դեռ կոտրւած անիւի նման պտտում:
«ԱԼԻՔ» - Տէր Թոդիկի դպրոցի մասին լսել էք, թէ ո՞չ, դա միջնադարեան կրթական համակարգում գործող տէրթոդիկեան դաստիարակչական մեթոդներն էին՝ ցուցափայտով աշակերտների գլխին խփելը, աքացի տալը եւ այլն ու զաւեշտալին այն էր, որ որեւէ մէկը չէր կարող բողոքել:
Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարինը զրոյց է ունեցել նաև Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի ատենապետուհու հետ:
Ստորև, հակիրճ ներկայացնում ենք սոյն եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետուհի՝ Տկն. Սեդա Թահմազեանի զեկոյցը՝
Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմինը զրուցել է մի քանի եկեղեցական խորհրդների հետ, և հակիրճ զեկոյցներից մէկը ներկայացնում ենք ստորև:
Թեհրանի Հայոց Թեմի նորանշանակ եկեղեցական խորհուրդները մի քանի ամիս է, որ սկսել են իրենց աշխատանքները: Նրանց ծրագրերը հանրութեան փոխանցելու համար յարաբերական Մարմնի կողմից զրուցել ենք մի քանի եկեղեցական խորհրդների հետ, որի հակիրճ զեկոյցներից մէկը ներկայացնում ենք ստորև:
Սեպտեմբերի 27-ից 30-ը, Հայաստանում կայացաւ Երրորդ միջագգային բուժքոյրական համագումարը, որի կարգախօսն էր՝ «Բուժքոյրութիւն, կրթութիւն միտւած բուժքոյրերի եւ հիւանդների անվտանգութեանը եւ բուժման արդիւնքներին»:
Երեքշաբթի, հոկտեմբերի 27-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց 18 գերմանացի թուրիստներ:
Խումբը ղեկավարում էր՝ հոգևորական, վերապատւելի Հէլմութ Ֆալքէնսթոֆերը:
Թ. Հ. Թ.-ի Յարաբերական Մարմինը իր զրոյցների շարանում հարցազրոյց է ունեցել Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Շինարարական Մարմնի ատենապետ՝ պրն. Հերոս Օհանեանի հետ:
Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:
Տարիների աւանդոյթի է վերածւել Հայ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ խորհրդին կից Մշակութային յանձնախմբի համագործակցութեամբ կազմակերպւող Հայ Մշակոյթի տօնը, որը իրականացւում է համայնքիս մատաղ սերունդի շնորհաշատ երիտասարդ-երիտասարդուհիների միջոցով: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ընթացքում կազմակերպւած այս տարւայ ծրագիրը, իր բովանդակութեամբ դրսեւորեց յանձնառու եւ պահանջատէր հայ երիտասարդի անկոտրուն կամքը:
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն չորս Աւետարանիչների տօնը Թեհրանում Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով եւ Կրօնական Խորհրդի որոշումով հռչակւել է նաեւ որպէս՝ Աստւածաշնչի Օր: Եւ այդ առիթով Թեհրանի՝ Ս. Սարգիս (թւականիս ուրբաթ 16 հոկտեմբերի) և Ս. Գրիգոր Լուսաւորիչ (կիրակի 18 հոկտեմբերի) եկեղեցիներում կրօնական արարողութեանը նախագահեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը: