Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի ծրագրերի շարանում, հինգշաբթի, փետրւարի 9-ին, Թեհրանի պահակազօրի «Մոհամմադ Ռասուլօլլահ» զօրամիաւորի նախաձեռնութեամբ՝ կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքների, պատերազմի տարիներում տուժածների ու ազատորդիների պատւին:
Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հինգշաբթի, փետրւար 16-ին, 2023 թ., ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:
ՈՂՋՈՅՆ 22 ԲԱՀՄԱՆԻՆ
Ահա քառասուն չորրորդ անգամ լինելով Իրանի ողջ ժողովուրդը հպարտութեան, ինքնագոհունակութեան եւ պայծառ ապագայի տեսլականով յագեցւած զգացումներով ողջունում է 22 Բահմանը, որ Իրանի վերջին 44 ամեայ պատմութեան նշանակալից ու դարադարձային մի թւական է. թւական, որ ո՛չ միայն Իրանի այլեւ ողջ տարածաշրջանի եւ որոշ չափով ողջ աշխարհի պատմութեան վրայ իր անջնջելի դրոշմը թողեց։
Երեքշաբթի, թւականիս փետրւարի 7-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ Խոյի երկրաշարժից տուժածներին իրանահայ համայնքի նպաստները փոխադրւել են տուժած տարածքներ:
Երեքշաբթի թւականիս փետրւարի 7-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սիփան» Միութեան վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու 1401 տարեշրջանում համալսարան ընդունւած նորամուտ ուսանողների գնահատման եւ փոխադարձ ծանօթացման ձեռնարկին:
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 44-րդ տարեդարձի առիթով, երկուշաբթի փետրւարի 6-ի երեկոյեան, հանդիպում էր կազմակերպւել հանր. նախագահ Էբրահիմ Ռէյիսիի, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի, պետական պաշտօնատարների եւ երկրում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների ու աշխարհիկ ներկայացուցիչների միջեւ:
Երեքշաբթի թւականիս փետրւարի 7-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Ի.Ի. Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Արսէն Աւագեանին:
Երկուշաբթի փետրւարի 6-ին, Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հանդիպում ունեցաւ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեանի հետ: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը:
Երկուշաբթի փետրւարի 6-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Կրօնագիտութեան համալսարանի յարաբերութիւնների եւ միջազգային կապերի տնօրէն Հոջ. դոկտ. Մոհամադ Թասխիրիին եւ նոյն համալսարանի կրօնների երկխօսութեան բաժնի վարիչ՝ Հոջ. դոկտ. Ռահմանի Շամսին։