Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ երկուշաբթի 2022թ. նոյեմբերի 21-ին, տօնն է Ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն, որը միաժամանակ Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան եւ ուխտի տօնն է:
Շաբաթ, թւականիս նոյեմբերի 12-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւն եւ հովանաւորութիւնը խնդրելու եկեղեցու հիմնադրման 40-ամեայ յոբելեանը նշելու առիթով:
Ուրախ ենք տեղեկացնել, որ առցանց ընթերցելու նպատակով, մեր ժողովրդի ընթերցասէր զաւակներին է տրամադրւում Մեծի Տանն Կիլիկիոյ միաբանութեան անդամ՝ գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեանի թարգմանած՝
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ» արժէքաւոր աշխատասիրութիւնը:
Կիրակի, 6 նոյեմբեր 2022 թւականին, Թեմական խորհրդի հրաւէրով եւ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ գնահատանքի հանդիպում կայացաւ Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների տնօրէնուհի Քլարա Աղախանեանի հետ:
Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ կազամակերպւած ժողովրդական հանդիպում-զեկոյցների շարանը, Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում, իր աւարտին հասաւ երկուշաբթի թւականիս նոյեմբերի 7-ին:
Երկուշաբթի, թւականիս նոյեմբերի 7-ին, թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ի. Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական՝ Սերգէյ Գրիգորեանին եւ դեսպանութեան խորհրդական դիւանագէտ Արամ Մանուկեանին, ովքեր եկել էին յատուկ կերպով շնորհաւորելու եւ իրենց բարեմաղթութիւնները փոխանցելու Սրբազան Հօր Եպիսկոպոսական Ձեռնադրութեան 25-ամեակի եւ Ծննդեան տարեդարձի առիթով:
Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ գործունէութիւնը համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդական հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում:
Չորեքշաբթի, թւականիս նոյեմբերի 2-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Թալա» ոսկերչական և գոհարեղէնների տէր եւ տնօրէն պրն. Յովսէփ Աւետեանին, ով եկել էր Սրբազան Հօր Ծննդեան Տարեդարձի առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:
Ուրբաթ, թւականիս նոյեմբերի 4-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի: Միջոցառման նպատակն էր՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի նշումը:
Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար Էզաթօլլահ Զարղամին եւ յարակից բաժինների պատասխանատուները չորեքշաբթի, թւականիս նոյ. 2-ին այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան: