Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ մարտի 25-ին 2023թ. Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է:
Չորեքշաբթի, թւականիս մարտի 8-ին, Ազգային Առաջնորդարանում ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանի հանդիպում կայացաւ համայանքիս մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:
Կիրակի, թւականիս մարտի 5-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։
Կիրակի, թւականիս մարտի 5-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է «Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ» տօնին:
Մարդկային պատմութիւնը արձանագրած է անուններ այն նշանաւոր կանանց, ովքեր մեծ դերակատարութիւն են ունեցած մարդկային ընկերութեան կեանքում։ Աստւածաշունչ Մատեանը եւս յիշատակում է անուններ այն աստւածասէր, հայրենասէր ու մարդասէր կանանց, ովքեր եղել են հաւատքի, զոհողութեան ու նւիրումի խորհրդանիշ։
Այս տարի արդէն իսկ Թեհրանի բոլոր եկեղեցիներում սկսւել է մեծ պահքի շրջանի «Հսկում»-ի եւ «Արեւագալ»-ի արարողութիւնները:
Կիրակի, թւականիս մարտի 5-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:
Նախաձեռնութեամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան կիրակի, մարտի 5-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) դահլիճում կայացաւ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը Իրանի քաղաքական-հասարակական ու մտաւորական զեկուցաբերների ելոյթներով՝ ոչ-հայ լսարանի համար:
Հինգշաբթի, թւականիս մարտի 2-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Հայ Բժշկական միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ իրենց պատրաստակամութիւնը յայտնելու Թեմական խորհրդի եւ «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ Մարմնի հետ համագործակցութիւն ունենալու կապակցութեամբ:
Հնգամեայ դադարից յետոյ նախաձեռնութեամբ՝ ՀՅԴ Հայ Դատի Թեհրանի յանձնախմբի, Հայ Հասարակական միութեան յարկի տակ, մարտի 2-ին եւ 3-ին կայացաւ «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովը, հետեւեալ խորագրով՝ «Հայաստանը, Արցախը եւ յարափոփոխ տարածաշրջանը»: Խորհրդաժողովին հրաւիրւել էին դասախօսներ եւ հիւրեր ոչ միայն իրանահայ երեք թեմերից, այլ նաեւ Հայաստանից: