Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 02 January 2023

Սուրբ Ծննդեան պահքի Դ օր Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղբօր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր

Սուրբ Ծննդեան պահքի Դ օր Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղբօր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր

Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Բարսեղ Հայրապետը իր եղբայր Գրիգոր Նիւսացու և իրենց ընկեր Գրիգոր Նազիանզացու հետ միասին եկեղեցուն ծանօթ են «Կապադովկեան Հայրեր» անունով։
Նրանք իրենց սրբութեամբ և մեզ համար թողած հոգեւոր ժառանգութեամբ հաստատում եւ ամրացնում են մեր հաւատքը Քրիստոսի նկատմամաբ։

Ս․Բարսեղը ծնւել է 330 թ-ին Կեսարարիայում մի քրիստոնեայ և պատւական ընտանիքում: Իր սկզբնական ուսումը ստացել է նախ Կեսարիայում և ապա Կ. Պոլսում: Հետագայում իր ուսումը, լրացրել է Աթենքում: Բարձրագույն ուսում ստանալուց վերադառնում է հայրենիք և ինքն իրեն նւիրում վանական կեանքին: Նա սարկաւագ է ձեռնադրւել Անտիոքի Մելիտոս պատրիարքի կողմից: Գրիգոր Նազիանզացու հետ միասին Պոնտոսի և Կապադովկիայի գաւառներում տարածեց քրիստոնէութիւնը: Ընդառաջ գնալով իր քաղաքի եպիսկոպոս Եւսեբիոսի հրամանով 364 թւին,յանձն է առնում Արիոսականների դէմ պայքարը։
Նա յաջորդեց իր վերադաս եպիսկոպոսին, արդիւնաւոր և մեծ գործունէութիւն ծաւալեց:
Նա հմուտ հոգեւորական էր եւ իր քարոզներով հաւատք էր ներշնչում ժողովրդին։

Նա արևելյան վանական կեանքի հիմնադիրն է, որտեղ դեռևս տեսականորեն կիրառում են Բարսեղյան կարգերը և կանոնները: Վանքերից բացի աղքատների և հիւանդների համար բազմաթիւ բարեգործական հաստատութիւններ, երեխաների համար դպրոցներ և որբանոցներ է հիմնել:

Նա խմբագրել է իր Սուրբ Պատարագը, որից շատ տարրեր են պարունակում մեր պատարագը, «Վեցօրէք»-ը , որը վեցօրեայ ստեղծագործութեան վերաբերեալ է և բաղկացած է ինը ճառերից: Ինչպէս գրեթեէ իր բոլոր գործերը, նոյնպէս էլ այս երկուսը՝ ոսկեդարից սկսած թագմանւած են հայերէն, շուրջ 60 միաւոր: Յայտնի են նրա մեծ աղօթքները, որոնք մինչ օրս եկեղեցական մեծ տօներին ընթերցւում են:

Բարսեղ Կեսարացի Հայրապետի տօնը նշւում է երկու անգամ՝ Յունւարի 1-ի մերձակայ շաբաթ օրը և տասներկու Վարդապետների տօնին առընթեր:

Ս. Գրիգոր Նիւսացի

Գրիգոր Նիւսացին ծնւել է 335 թ.-ին, նա Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է և ուսումը ստացել է եղբօր հետ: Նա նախ ամուսնացաւ, յետոյ միայն, փոխադարձ համաձայնութեամբ, ընտրեցին վանականութիւնը: 371 թ.-ին իր եղբոր կողմից ձեռնադրւում է Նիւսա քաղաքի եպիսկոպոս: Որոշ ժամանակ յետոյ, արիոսականների կողմից, գահընկեց է արւում և մինչև Վաղես արիոսական կայսեր մահը՝ 378 թ.-ը աքսորւում է, ապա նորից վերադառնում է իր եպիսկոպոսութռանը: 379 թ.-ին ընտրւում է Սեբաստիայի մետրոպոլիտ, բայց հրաժարւում է թողնել իր սիրելի փոքրիկ թեմը: 381թ.-ին մասնակցում է Կ. Պոլսո տիեզերական ժողովին և Նիկիական Հանգանակի հզօր պաշտպանը հանդիսանում, որը (Հանգանակը) արիոսականների և ուղղափառների մէջ աւելի քան կէս դար կռւախնձոր լինելով՝ վերջնականապէս հաստատւեց եկեղեցիներում: Ս. Գրիգոր Նիւսացին վախճանւեց 395 թ.-ն:
Նիւսացին մեծ մատենագիր է, ունի աստւածաբանական, մեկնողական բազմաթիւ գործեր, եւ ճառեր:
Նիւսացու տօնը մենք տօնում ենք տարին երկու անգամ` Յունւարի 1-ին մօտ շաբաթ օրը և երկոտասան Վարդապետների հետ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

Սեղբեստրոս Հռոմի Հայրապետ

Սեղբեստրոսը գահակալելով Կոստանդիանոս կայսրի օրոք՝ 314-335 թթ.-ին, եղաւ այն երջանիկ քահանայապետը, որը ողջունեց Քրիստոնէական Եկեղեցու ազատագրումը հալածանքներից: Թերևս Նիկիայի ժողովը իր գահակալութեան տարիներին գումարւեց, բայց ինքը չմասնակցեց, այլ ուղղակի երկու ներկայացուցիչներ ուղղարկեց: Սեղբեստրոսի պաշտոնավարութեան շրջանին էր, որ սկիզբ դրւեց եկեղեցաշինութիւնը հռոմում։
Նա հռոմէական եկեղեցու ծիսական, վարչական և այլ բնագավւռների կազմակերպիչներից և բարեզարդիչներից մէկն է:
Նրա տօնը երկու անգամ է տօնւում՝ մէկը Յունւարի 1-ին մօտ շաբաթ օրը ՝ Սուրբ Բարսեղի և նրա ընկերների հետ, միւսը՝ երկոտասան Վարդապետների հետ՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

Եփրեմ Խուրի

Մի մեծ մատենագիր և սրբակենցաղ անձ էր, որ մեծապէս յարգւում էր Արևելյան և թէ Արևմտեան եկեղեցիների կողմից:

Սուրբը ծնւել է Մծբինում 306 թ.-ին: Աշակերտել է Յակոբ Մծբնայ Հայրապետին և համարւում է, որ նրա հետ մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին։ Երբ Մծբինը անցնում է Բիւզանդական կայսրութիւնից Պարսկաստանի տիրապետութեան տակ, Եփրեմը փոխադրւում է Եդեսիա, այնտեղ ստեղծում իր մատենագրական վաստակի մեծ մասը և այնտեղ էլ վախճաւում 373 թ.-ին:
Նա հմուտ հոգևորական էր եւ ունէր բազում աստւածաբանական ճառեր, քարոզներ եւ ներբողնար։Նա եւս իր հերթին պայքարել է աղանդաւորների դէմ,պաշտպանելով անաղարտ եւ ճշմարիտ հաւատքը։
Սուրբը եկեղեցու կաղմից անւանւել է «Ասորիների արեգակ», «Եկեղեցու սիւն», «Ս. Հոգու քնար»:

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ