Sunday, 26 February 2023
ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ
Ադամը, իր ազատ կամքով Աստւածային առաջին պատւիրանը պահքը խախտեց։ Եկեղեցու հայրերը մատնանշելով 40 օրեայ պահքին ասում են քառասուն օրեր պահեցողութիւնից յետոյ պիտի Աստւած արտօնէր Ադամին ու Եւային ուտելու գիտութեան ծառի պտղից, բայց նրանք սատանայից խաբւելով գայթակղւեցին եւ կերան արգիլւած պտուղը, ոտնակոխեցին Աստւածային պատիրանները, զրկւեցին աստւածային փառքից, արտաքսւեցին Դրախտից եւ բարի սամարեցու առակի վիրաւոր ու կիսամեռ ճամբորդի նման կողոպտւած` սատանայի յարձակումներին ենթակայ լինելով յայտնւեց թշւառ ու կիսամեռ վիճակի (Ղուկ. Ժ 30):
Քրիստոս պիտի գար եւ իր արեամբ եւ մարնով քաււէր մարդու մեղքը եւ իր աստւածային յոյսով գոտեպնդած նրանց վերադարձներ Աստծու Արքայութիւնը։