Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com

Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com

Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 18 March 2023

Սեբաստիայի քառասուն մանուկների վկայաբանութեան յիշատակման օր Սուրբ եւ փառաւորեալ քառասուն վկաների անուններն են` Դոմետիանոս, Կիւրղիոս, Վաղես, Եւտիդես, Հիւսիքոս, Նոյիկոս, Ելիանոս, Փլաւիոս, Սպառագդոս, Քսանթիոս, Սիսիանոս, Ղեւոնտիոս, Մելիտոն, Սեւերիանոս, Փիլիկ

Սեբաստիայի քառասուն մանուկների վկայաբանութեան յիշատակման օր

Սուրբ եւ փառաւորեալ քառասուն վկաների անուններն են` Դոմետիանոս, Կիւրղիոս, Վաղես, Եւտիդես, Հիւսիքոս, Նոյիկոս, Ելիանոս, Փլաւիոս, Սպառագդոս, Քսանթիոս, Սիսիանոս, Ղեւոնտիոս, Մելիտոն, Սեւերիանոս, Փիլիկտիմոն, Անկեաս, Իրակլիաս, Եկդիաս, Կիպփոն, Աւետիս, Աղեքսանդրոս, Ակակիոս, Վաղերիոս, Նիկողայոս, Եւտիգես, Բիբիանոս, Յոհաննէս, Քուդիմոս, Լուսիմաքոս, Գայիոս, Ագղիոս, Իլիոգոս, Գոմնիոս, Աթանասիոս, Պրիսկոս, Կանդիտոս, Սակերդոն, Գորգիանոս, Ադղաւիդոս, Գրատիանոս, Թէոդուլոս, Թէոփիլոս: Նրանք Կապադովկիայից էին:

Եւ Լիկիանոս անօրէն արքայի գնդերից մէկում զօրական էին կարգւած: Հաւատով քրիստոնեաներ էին: Այդ պատճառով անօրէն դատաւորը նրանց բռնադատում էր ուրանալ Քրիստոսին, զոհ մատուցել կռքերին և հեռանալ Քրիստոսի սիրուց: Եւ բազում ողոքումներից ու սպառնալիքներից յետոյ սրբերին նետեցին բանտ, որտեղ երեւաց Քրիստոս ու քաջալերեց նրանց: Ութ օր յետոյ եկաւ Կեսարիայի դուքսը և դատաւորի հետ միասին ատեանի նստեց: Սրբերին տանելով կանգնեցրին նրանց առաջ ու հարցրին Քրիստոսի հաւատքի մասին: Եւ նրանք միաբերան դաւանեցին Քրիստոսին Աստւած ու հանդիմանեցին կռապաշտների անաստւած մոլորութիւնը: Իսկ դուքսը հրամայեց քարերով հարւածել սրբերի բերաններին: Բայց քարերը նրանց չէին դիպչում, այլ ետ գալով ` նետողներին էին հարւածում: Իսկ դուքսը աւելի մեծ քար էր ցանկանում նետել, բայց տալով ջարդեց դատաւորի երեսը:

Եւ նորից բանտարկեցին նրանց: Իսկ գիշերը, երբ աղօթում էին սրբերը, երեւաց նրանց Փրկիչն ու ասաց. «Ով հաւատայ Ինձ, թէպէտև մեռնի` կապրի: Զօրացէք եւ մի’ վախացէք նրանց չարչարանքներից, քանզի դրանք ժամանակաւոր են: Մի քիչ էլ համբերէ’ք եւ կընդունէք երկնաւոր պսակը»: Եւ նրանք խոնարհւելով երկրպագում էին Քրիստոսին, գոհանալով փառք մատուցում Նրան: Իսկ Տէր Քրիստոս ,քաջալերելով նրանց, երկինք բարձրացաւ:

Յաջորդ օրը նորից սրբերին կանգնեցրին դատաւորի առաջ` ստիպելով ուրանալ Քրիստոսին: Իսկ երիտասարդ զինւորներն ասացին. «Ինչ որ անելու էք, շտապ արէ’ք , քանզի մենք Քրիստոսին չենք ուրանայ ու ձեր կռքերին զոհ չենք մատուցի» : Իսկ նրանք բարկանալով` սրբերի ձեռքերը պարանոցներին կապեցին և մերկացրած տարան նետեցին քաղաքի մօտ գտնւող լիճը: Իսկ սրբերը քաջալերում էին միմեանց և ասում.«Պի’նդ կացէք, եղբայրնե’ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դէմ` սատանա’ն, դու’քսը, եւ դատաւո’րը: Մենք` քառասունս, Քրիստոսի օգնականութեամբ կյաղթենք նրանց»:

Այսպես լճի մէջ օրհնում էին Աստծուն : Ու օդի խստութիւնից սառեց ջուրը, եւ սառոյցները պատռեցին սրբերի մարմինները: Գիշերւայ առաջին պահից մինչև առաւօտ հեղւեց նրանց արիւնը, բայց սրրբերը աղօթելուց և Աստծուն փառաբանելուց չէին դադարում: Նրանցից մէկը չկարողացաւ դիմանալ սաստիկ ցրտին և լճից ելաւ ու մտաւ բաղնիքը, որը նրանց գայթակղելու համար լճի եզրին պատրաստել ու ջեռուցել էին անօրէնները: Եւ որոշ ժամանակ անց նա բաղնիքի ջերմութիւնից մահացաւ:

Գիշերւայ երրորդ պահին արևը , ինչպէս ամռանը ,ծագեց սրբերի վրայ: Եւ ջերմութիւնից հալւեցին ջրերի սառոյցները: Եւ զօրականները հսկում էին ,որ սրբերից ոչ ոք լճից չփախչի. նրանցից մէկն արթուն էր և նկատելով լոյսը ` ցանկացաւ տեսնել, թէ որտեղից է սուրբ լոյսը ծագում: Նա տեսաւ 39 պսակներ, որոնք իջնում էին սուրբ մարտիրոսների վրայ: Եւ հասկացաւ, որ դէպի բաղնիք փախչող 40-րդը զրկւեց պսակից: Եւ ձայն տալով ընկերներին` արթնացրեց նրանց, իսկ ինքը մերկացած վազեց դէպի լճի մէջ գտնւող սրբերը` աղաղակելով .« Ես էլ եմ քրիստոնեայ»:

Լուսադէմին նրանց մարմինները ափ հանեցին եւ հաստ բրերով ջարդեցին բոլորի ոսկորները եւ խորտակեցին: Եւ դրանից յետոյ վերջնականապէս բարի հաւատով սրբերն իրենց հոգիներն առ Աստւած աւանդեցին : Բայց նրանց մէջ Մելիտոն անունով մի պատանի դեռևս կենդանի էր: Նրան հսկողները հաւաստիացնում էին նրան, որ կդարմանեն նրա վէրքերը, իսկ Մելիտոնի մայրը մօտենալով աղաչում ու խրատում էր որդուն` ասելով.«Քաղցրիկ որդեակ իմ, մի փոքր համբերիր եւ կմիանաս սրբերին: Զօրացիր, որդեակ իմ, եւ մի երկնչիր, քանզի ահա Քրիստոսը հասնում է քեզ օգնութեան»:

Բոլոր սրբերի մարմինները դրեցին մի սայլի վրայ և տարան այրելու, բացի Մելիտոնից: Բայց Մելիտոնի մայրը, մոռացած կանացի տկարութիւնը, վերցրեց որդուն իր ուսերին եւ վազեց սայլի հետեւից:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց

Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ