ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 01 Օգոստոսի 2020;
Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ` Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի Երեմիա 17.7-8։ Եսայի 61.3-7։ Բ Տիմոթէոս 1.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 11.20-32։

Կիրակի 02 Օգոստոսի 2020;
Գ. կիրակի զկնի Վարդավառի

Երկուշաբթի 03 Օգոստոսի 2020;
Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 04 Օգոստոսի 2020;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 05 Օգոստոսի 2020;
Պահք

Հինգշաբթի 06 Օգոստոսի 2020;
Սրբոցն Սոփիայ եւ Երից դստերացն՝ Պիստիսի,էլպիսի, եւ Ագապիայ։

Ուրբաթ 07 Օգոստոսի 2020;
Պահք

Շաբաթ 08 Օգոստոսի 2020;
Եփեսոսի Ս. Ժողովոյն երկերիւր հայրապետացն (431 թ.)

Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Sunday, 05 July 2020

Ե կիրակի. զկնի Հոգեգալստեան: Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի


Եսայի 2.5-11։ Հռոմէացիներ 9.30-10.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.24-30։

Եսայի

5Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէ՛ք քայլենք Տիրոջ լոյսի մէջ։ 6Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։ 7Նրանց երկիրը լցուեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիւ չկար. նրանց երկիրը լցուեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիւ չկար։ 8Նրանց երկիրը լցուեց իրենց իսկ ձեռքերով կերուտած գարշելի կուռքերով, եւ նրանք երկրպագեցին նրա՛նց, որ իրենց մատներն էին ստեղծել։ 9Ստորացաւ մարդը, գետնամած խոնարհուեց տղամարդը, ես չեմ ների նրանց։ 10Արդ, Տիրոջ սարսափից ու նրա փառքի զօրութիւնից գնացէք քարերի տա՛կ մտէք, հողի մէ՛ջ թաքնեցուէք, երբ նա կը յառնի երկիրը պատուհասելու։ 11Տէրը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, ու այդ օրը միայն Տէրը պիտի բարձրանայ,

Հռոմէացիներ

30Ինչո՞ւ. որովհետեւ ոչ թէ հաւատին հետամուտ էր, այլ՝ օրէնքի գործերին. քանի որ նրանք գայթակղութեան վէմին բախուելով՝ սայթաքեցին։ 31Ինչպէս գրուած էլ է.
10 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը եւ աղօթքը առ Աստուած՝ նրանց փրկութեան համար են. 2քանզի վկայում եմ նրանց համար, թէ նախանձախնդրութիւն ունեն Աստծու հանդէպ, բայց՝ անգիտութեամբ. 3որովհետեւ նրանք չգիտակցելով Աստծու արդարութիւնը եւ իրենց արդարութիւնը հաստատել ուզելով՝ Աստծու արդարութեանը չհնազանդուեցին։ 4Արարեւ, Քրիստոսն է օրէնքի վախճանը բոլոր հաւատացեալների արդարացման համար։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

24Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց։ 25Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց։ 26Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը։ 27Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»։ 28Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»։ 29Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք։ 30Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»։

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com