Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 05 June 2023

ՏՕՆ Ս. ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ ԿՈՅՍԵՐԻ

Այսօր տօնն է Սուրբ Հռիփսիմէ Կոյսի

Այս տօնը ամէն տարի նշւում է Հոգեգալստեան առաջին Կիրակիին յաջարդող երկուշաբթի օրը, որը Հայոց Հոգեգալսեան՝ Հայ եկեղեցու մեկենակէտն է համարւում։Մի շաբաթաշրջան ,որը կոչւում է Արարատեան դաշտավայրի տօների ոսկէ շղթայ։ Հռիփսիմեանց կոյսերի Տօնը, Գայիանեանց կոյսերի Տօնը, Ս․Յովհաննու Կարապետի եւ Ս․Աթանագինէի Տօնը, Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Խոր Վիրապից ելնելու եւ Սուրբ Էջմիածնի հիմնադրութեան Տօնը:
Արդ՝ անդրադառնանք երանելի այս կոյսերի նահատակութեանն եւ արեան հեղման ու Աստծու հանդէպ հաւատքի ամրութեանը, որոնց արդիւնքում Քրիստոնէութիւնը Հայոց աշխարհում հռչակւեց իբրև պետական կրօն։
Ս․ Հռիփսիմէն իր մօտ էր պահում Պատրոնիկէ թագուհոց խաչափայտի մասունքը, որը վերջինիս պարգեւել էր Ս․ Յակոբոս Տեառնաեղբայրը ։ Սրբուհին անկրկնելի գեղեցկութիւն ունէր, եւ առաքինազարդ վանական կեանք էր վարում Հռոմում, Ս․ Պօղոս առաքեալի անւան մի վանքում,իր մայրապետի՝ Գայիանէ կոյսի առաջնորդութեամբ: Սուբբ Գայիանէյի գլխաւորութեամբ, Սուրբ Հռիփսիմէն, 37 կոյսերով, Հռոմէկան Դիոկղետիանոս կայսերի (284–305) հալածանքներից խուսափելով՝ Եգիպտոսի ճամբով, Երուսաղէմ է հասնում, եւ դրանից յետոյ Տիրամօր պատկերը կրող երկիրը Հայաստան է գնում։ Նրանք ի վերջոյ եօթ քահանաների ընկերակցութեամբ սերմանում են Քրիստոնէութեան սերմերը Հայաստանում եւ ապաստան են գտնում Վարագայ լեռան ստորոտին, ուր Սուրբ կոյսը, իր մօտ պահւած խաչափայտը քահանաներին յանձնելով (հանգրւանուն են Վաղարշապատի Հնձանք կոչւած վայրում: Տրդատ թագաւորը իր մարդկանց միջոցով՝ գտնում է կոյսերին ու Ս․ Հռիփսիմէի գեղեցկութիւնը տեսնելով, ինքն էլ իր հերթին, նրա նկատմամբ ցանկութեամբ համակւում: Ս․Հռիփսիմէն Ս․ Հոգով զօրացած հրաժարւելով Տրդատից, 32 հաւատակից վկայուհիների հետ միասին տաժանքի ենթարկւելով նահատակւում են: Սրբուհիների մարմինները 9 օր անթաղ մնալուց յետոյ, Խոր վիրապից դուրս եկած Ս․Գրիգոր Լուսաւորիչի ձեռքով ամփոփւում։ Նրանց նահատակութեան վայրում, հաստատւած է նոյնաուն փառահեղ վանքը։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.26-33։
Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը։ Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են։ Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք։

Օրւայ տօնը Աւետարանի Լոյսի ներքոյ
Սուրբ Կոյսերը ոչ թէ ժամանակաւոր մահւանից էին փախչում, այլ անտանելի, կատաղի եւ անօրէն ցանկութիւններից էին ճողոպրում: Ոչ թէ ուզում էին սոսկ իրենց մարմինները երկրայինների տանջանքներից հեռու պահել ու նրանց զրպարտութիւնից ազատւել, այլ իրենց հոգիները սրբութեամբ եւ առանց աղտեղութեան պահել անօրէն կրօնի անառակ պիղծ ու կեղտոտ խառնակութիւնից։ Սուրբ Հռիփսիմէն եւ իր ընկերուհիները թէ եւ կորցրեցին իրենց Ֆիզիքական կեանքը« Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» բայց շահեցին յաւիտենական կեանքը« բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշուուած են»։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 08 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան յԱննայէ

Շաբաթ 09 Սեպտեմբերի 2023;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
Տօն Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 30 Սեպտեմբերի 2023;
Տօն Գէորգ զօրավարի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Կիրակի 24 Սեպտեմբերի 2023;
ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի ԵՍԱՅԻ 14.3-17։ Բ Կորնթացիներ 10.18-11.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.1-12։

Երկուշաբթի 25 Սեպտեմբերի 2023;
Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն Առակներ 8.9-11։ Եսայի 55.10-13։ Բ Կորնթացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12-19։

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ