Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Friday, 10 July 2020

Պահք Հռոմէացիներ 11.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.43‐52։

Հռոմէացիներ

11 Իսկ արդ, հարցնում եմ՝ միթէ մերժե՞ց Աստուած իր ժողովրդին։ Քա՛ւ լիցի. քանզի ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ 2Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր։ Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3«Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»։ 4Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, — ասում է, — եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ 5Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի։ 6Իսկ եթէ շնորհից է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ շնորհն այլեւս շնորհ չի լինի։ 7Իսկ արդ, ինչ որ Իսրայէլը փնտռում էր, դրան չհասաւ. բայց ընտրուածները հասան, իսկ մնացածները կուրացան, 8- ինչպէս գրուած է՝ Աստուած նրանց յիմարութեան հոգի տուեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, եւ ականջներ, որոնցով չպիտի լսեն, — մինչեւ ներկայ ժամանակները։ 9Եւ Դաւիթն ասում է. 10Իսկ արդ, ասում եմ. «Միթէ նրա՞ համար յանցանք գործեցին, որ կործանուեն»։ Քա՛ւ լիցի. այլ նրանց յանցանքով է, որ եկաւ փրկութիւն հեթանոսներին, որպէսզի նախանձ գցի նրանց մէջ։ 11Իսկ եթէ նրանց յանցանքը աշխարհի համար հոգեկան հարստութիւն է, եւ նրանց նուաստութիւնը՝ հոգեկան հարստութիւն հեթանոսների համար, որչա՜փ եւս առաւել կը լինի նրանց բոլորի փրկութիւնը։ 12Բայց ասում եմ ձեզ՝ հեթանոսներիդ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքեալ եմ, փառաւորում եմ իմ պաշտօնը:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

43Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ 44«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է։ 45Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց։ 47Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին։ 49Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին։ Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն 50ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»։ 51Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»։ Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր։ 52Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»։

 

 

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ