Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Thursday, 21 September 2023

Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Տօն է Ս. Եկեղեցւոյ
Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Եսայի

2 Ամոսի որդի Եսայուն ուղղուած խօսքը Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին 2Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանայ բլուրների վրայ, եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա։ 3Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. «Եկէ՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Յակոբի Աստծու տունը։ Նա մեզ կը սովորեցնի իր ճանապարհները, որոնցով եւ կը գնանք»։ Օրէնքները Սիոնից են դուրս գալիս, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։ 4Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մէջ ու պիտի յանդիմանի բազում ժողովուրդների։ Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, եւ իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի,եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել։ 5Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէ՛ք քայլենք Տիրոջ լոյսի մէջ։ 6Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։

Եբրայեցիներ

18ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար, 19քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի։ 20Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. «Սարսափում եմ եւ դողում»։ 21Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին, 22երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին 23եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի։ 24Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 25որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»։ 26Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։ 27Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով, 28քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակէ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

12Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները։ 13Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»։ 14Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց։ 15Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»։ Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»։ 17Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց։

 
 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ