Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 25 August 2020

Ս. Յովակիմի եւ Աննայի Ս. Աստւածածնի ծնողների եւ իւղաբեր կանանց յիշատակութեան օր


Այս տարի Ս․Կոյս Մարիամ Աստւածածնի ծնողնրեի եւ իւղաբեր կանանց յիշատակը տօնւում է օգոստոսի 25-ին։ Այս տօնը ոգեկոչւում է վերափոխման իննօրեակին յաջորդող երեքշաբթի օրը։
Աննան եւ Յովակիմը բարեպաշտ ու արդար ամուսիններ էին, բայց քանի որ Աննան ամուլ էր,նրանք զաւակ չունէին: Մի օր, երբ Իսրայէլի որդիները, տաճարում զոհ էին մատուցում Աստծուն, նրանց հետ էր նաեւ Յովակիմը: Յանկարծ Ռուփիմ քահանան կանգնեց Յովակիմի դիմաց եւ ասաց. «Դու իրաւունք չունես ընծայ մատուցելու Աստծուն, որովհետեւ դու զաւակ չունես»: Այնժամ շատ տխրեց Յովակիմը եւ տրտում թողեց Տիրոջ տաճարը, եւ իր հովիւների մօտ գնաց, եւ անապատում ծոմ պահեց մինչեւ Տեր Աստւած այցելի իրեն:

Իսկ Աննան, տաճարում պատահածի մասին տեղեկանալով, լալագին արտասվում եւ ուխտ է անում, որ եթէ իրեն զաւակ տրւի, կնւիրի Աստծուն:

Երբ նրանց պահեցողութեան օրերը լրացան,Տիրոջ հրեշտակը Աննային երեւալով ասաց. «Աննա, Աննա, լսեց Աստւած քո աղօթքները: Եւ ահա կը յղիանաս եւ մի աղջիկ կունենաս, որի անունը կը փառաւորւի ամբողջ երկրում»: Եւ Աննան ցնծալով ու գոհունակ սրտով ասաց. «Կենդանի է Տէրն իմ, որ եթէ մի մանուկ ունենամ, արու կամ էգ, նրան Տէր Աստծուն պիտի մատուցեմ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին Աստծուն պիտի ծառայի »: Եւ դարձեալ ասում է նրան հրեշտակը. «Ահա Յովակիմը, քո ամուսինը, գալիս է խոյերով, նոխազներով եւ հորթերով»,- քանզի Տիրոջ նոյն հրեշտակը իջավ նրա մօտ եւ ասաց. «Յովակիմ, Յովակիմ, լսեց Աստւած քո աղօթքները: Գնա քո տունը, եւ կը յղիանայ Աննան կինը քո»:


Եւ ահա ամուսիններն արժանանում են Աստծու շնորհին: Աննան յղիանում է եւ ծնում Մարիամին, որ նշանակում է «Լուսաւորեալ»:»
Ււղաբեր կանայք
Աստւածամօր ծնողների յիշատակի հետ միասին Հայ Եկեղեցին նշում է նաեւ իւղաբեր կանանց յիշատակութեան օրը:
Յիսուսի խաչելութեան օրը աշակերտները թողեցին Տիրոջը, վախեցան ու փախան: Տիրոջ հետ մնացին միայն
Աստւածամայրը,Տիրոջ սիրելի առաքեալ Յովհաննէսը եւ կանայք, ովքեր Գալիլիայից սկսեալ ծառայել էին Քրիստոսին:
Նրանք Մարիամ Մագդաղենացին, Սողոմէն, Յովհաննան, Շուշանը, Տեառնեղբայրների մայրը ՝ Մարիամը եւ ուրիշներ։
Նրանք իրենց ցուցաբերած հաւատարմութեան դիմաց վարձատրւեցին, երկնային շնորհով։ Արժանացան Յարուցեալ Քրիստոսի ոտքերին փարւելու ու նրա առաքեալների մօտ եղան , յարութեան վկաները։ Կանայք՝ որոնք երախտագիտաբար մէկդի ձգելով ձեռբալաւելու ահն ու սարսափը, իրենց կեանքը վտանգելով ելան Տիրոջ մարմինը օծելու։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ