Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 29 August 2020

Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Յիսուս Քրիստոսը՝ իր փրկչական առաքելութիւնը երկրում տարածելու եւ մարդկանց փրկութեան գործը իր լրումին հասցնելու նպատակով, ընտրեց Տասներկու առաքեալներին: Նրանք կոչւեցին առաքեալներ, նւիրեալներ՝ որոնք ուղարկւեցին՝ Աստծու պատւիրանները քարոզելու եւ Ս․ Երրորդութեան անունով մարդկանց մկրտելու, հիւանդներին բժշկելու եւ Աստծու արքայութիւնը տարածելու համար: Քրիստոսը իր նախախնամական հոգատարութեամբ՝ տարբեր պայմաններում թրծեց եւ պատրաստեց նրանց, իրենց ապագայ առաքելութիւնների համար։ Նրանք լսեցին Յիսուսի քարոզները,տեսան Նրա հրաշքները եւ Նրա խաչելութեան ու յարութեան վկան եղան: Քրիստոսը Իր համբարձումից առաջ առաքեալներին ասաց. «Ամէն իշխանութիւն տրւեց Ինձ երկնքում եւ երկրի վրայ : Ինչպէս որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպէս էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, եւ բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրէք: Մկրտեցէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթէոս 28:18-19):
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, տասներկու առաքեալների ու Պօղոս առաքեալի տօնից զատ, ոգեկոչում է իւրաքանչիւր առաքեալի յիշատակի օրը, մասնակի եւ թէ խմբային կարգով․ այս անգամ տօնն է Թովմաս, Յակոբոս Ալփեան եւ Շմաւոն նախանձայոյզ առաքեալների։

1-«Թովմաս առաքեալ»Աւետարանում ներկայացւում է իբրեւ Քրիստոսի համար մեռնելու պատրաստ քաջարի հետեւորդ, իսկ մի ուրիշ տեղ՝ մէկը, ով Քրիստոսի յարութիւնից յետոյ թերահաւատութիւն է ցուցաբերում Տիրոջ յարութեան նկատմամբ՝ ասելով. «Մինչեւ իմ աչքերով չտեսնեմ Նրան եւ ձեռքս չմտցնեմ նրա խոցւած կողի մէջ, չեմ հաւատայ»: Յիսուսը, յայտնւելով առաքեալներին, դիմում է Թովմասին եւ ասում. «Մատներդ բեր, դիր այստեղ եւ տես ձեռքերս: Ձեռքդ բեր եւ մխիր կողիս մէջ եւ մի եղիր անհաւատ, այլ՝ հաւատացեալ»: Սրան ի պատասխան՝ Թովմասը ծնրադրում ու բացականչում է. «Տէր իմ եւ Աստւած իմ»: Հոգեգալուստից յետոյ Թովմաս առաքեալը քարոզում է Պարթեւաստանում, ապա Հնդկաստանում, ուր նետահարւելով նահատակւում է: Համարւում է Հնդկաստանի առաքեալը:

2-«Յակոբոս Ալփեան» եղբայրն է Մատթէոս աւետարանչի: Յակոբոսն Աւետարանը քարոզել է Պաղեստինում եւ Եգիպտոսում, ուր եւ նահատակւել է:
3-« Սիմոն Կամ Շմաւոն առաքեալ»Մականւել է Նախանձայոյզ կոչումով: Ծնւել է Գալիլիայի Կանա Քաղաքում: Անւանւել է նաեւ Սիմոն Կանանացի: Ըստ յոյն եկեղեցու աւանդութեան` նա էր Կանայի հարսանիքի փեսան: Հարսանիքին Աստւածամօր հետ ներկայ է եղել Յիսուսը եւ գործել առաջին հրաշքը` ջուրը վերածելով գինու: Քարոզել է Աֆրիկայում, Մեծն Բրիտանիայում, Պարսկաստանում, որտեղ եւ նահատակւել է խաչի մահւամբ:

 

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ