ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 06 Հոկտեմբերի 2020;
տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 10 Հոկտեմբերի 2020;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 12 Հոկտեմբերի 2020;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 13 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 15 Հոկտեմբերի 2020;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 17 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 19 Հոկտեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 25 Հոկտեմբերի 2020;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 29 Հոկտեմբերի 2020;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 31 Հոկտեմբերի 2020;
Տօն՝ Ամենայն Սրբոց,Հնոց եւ Նորոց,Յայտնից ու Անյայտնից։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 29 September 2020


Եւտաքէոս եւ նրա կին Թէոփիստա եւ երկու որդիներ Ագապիոս եւ Թէոպիստոս

յոյները այս սուրբին Եւտաթէոս են կոչում, իսկ լատինները՝ Եւստաքէոս, որի պատմութիւնը մեզ յիշեցնում է Յոբ երանելիին եւ կարծես քրիստոնէական միջավայրում նրա կեանքի կրկնութիւնն է: Նրա վարքը ներկայացւում է հետաքրքրաշարժ եւ հրաշալի դէպքերով ու պայմաններով:

Նա էլ Յոբի նման մի մեծահարուստ ազնւական էր, որը մի երջանիկ կեանքի հիմք էր դրել իր կնոջ եւ երկու փոքրիկ մանուկների հետ ու ապրում էր Հռոմում: Հեթանոս լինելով հանդերձ մի առաքինի մարդ էր եւ Հռոմի բանակում քաջ ու անւանի զօրավար էր։ Որսորդության ժամանակ մի հրաշալի եղջերու նկատելով հետևում է նրան: Երբ իր խմբից հեռացել եւ առանձնացել էր, հրաշքով նկատեց, որ եղջերուի վրայ ճառագայթարձակ խաչելութեան պատկերը կայ: Երբ այդ երեւոյթը յափշտակւած դիտում էր, մի ձայն հնչեց խաչելութեան նշանից, որը նրան թելադրում էր դարձի գալ եւ քրիստոեայ լինել: Երբ տեսիլքն ու եղջերուն աներեւոյթացան եւ նա տուն վերադարձաւ, ամէն ինչ պատմեց իր կնոջը: Կինն էլ մի նմանատիպ տեսիլք էր ունեցել: Ուստի ամբողջ ընտանիքով մկրտւեցին եւ նոր անուններ ստացան: Ամուսինը կոչւեց Եւստաքէոս, կինը՝ Թէոփիստէ, որը նշանակում է աստւածահաւատ, անդրանիկ որդին՝ Ագապիս, այսինքն սիրունի, կրտսերը՝ Թէոպիստոս, որը մօր անւան արական տարբերակն է:

Այս բոլորի հետեւանքով, օրւայ կայրի կողմից զրկւեցին ունեցած տիտղոսներից եւ կորցրին ունեցած ամբողջ հարստութիւնը, ուստի որոշեցին հեռանալ Հռոմից: Երբ օտար երկիր գնալու համար նաւ պիտի նստէին, նաւապետը տեսնելով, որ կինը գեղեցիկ է, հազիւ նա ոտք էր դրել նաւ, միւսներին ցամաք հրեց եւ հրամայեց, որ նաւը ճանապարհ ընկնի: Ցամաքից շատ չէին հեռացել, երբ նաւապետը սրտի կաթւածից մահացաւ: Նաւաստիները հասկանալով, որ այդ կնոջ պատճառով եղաւ այդ, չեն համարձակւում վնասել նրան, տանում են բարբարոսների երկիրը եւ պատւով յանձնում նաւապետի ընտանիքին, սրանք եւս, իմանալով եղելութիւնը, նրան պատւով պահում են որոշ ժամանակ՝ օգտւելով նրա իմաստութիւնից եւ բազում կարողութիւններից:

Իսկ Եւտաքէոսը սրտաբեկ վերցնում է իր երկու զաւակներին եւ գնում է այլ ուղղութեամբ: Սակայն ճանապարհին, գետն անցնելու ժամանակ, կորցնում է երկու զաւակներին, որոնցից մէկը հազիւ եօթ տարեկան էր, իսկ միւսը՝ ինը: Աստծու նախախնամութեամբ երկու փոքրիկները գետի տարբեր ափերում ցամաք են դուրս գալիս եւ երկու տարբեր հովիւներ նրանց տէր են կանգնում:

Իսկ Եւտաքէոսը, երբ գրեթէ հրաշքով ափ է դուրս գալիս, երկրի վրայ իր վերջին մխիթարութիւնից՝ իր զաւակներից, զրկւած լինելու պատճառով, լալահառաչ իրեն գետին է նետում: Սակայն ի վերջոյ Աստծու առջեւ խոստովանում է, որ Նա է տէրը ամէն ինչի, այդ թւում նաեւ իր ընտանիքի եւ իր կեանքի: Թէեւ ցաւատանջ, բայց մեծ համբերութեամբ համբերեց այս կորուստների տառապանքին եւ Աստծու դէմ չգանգատւեց: Ի վերջոյ իր ցաւը մոռանալու համար, մի ագարակատիրոջ մօտ ծառայութեան անցաւ եւ երկար ժամանակ մնաց այնտեղ: Երբ իր համբերութիւնը այսպէս փորձւեց եւ յաղթանակով պսակւեց, Աստւած էլ նրան ամենաանակնկալ ձեւով վարձատրեց:

Օրւայ կայսրը, որը նախապէս բարբարոսներին ընկճելու գործողութիւններում օգտագործել էր Եւտաքէոսի զինւորական տաղանդը, երբ կայսրութեան սահմանները նորից վտանգւեցին, յիշեց նախկին զօրեղ եւ երիտասարդ զօրավարին եւ ամէն կողմ փնտրել տւեց նրան: Ի վերջոյ գտան նրան եւ կայսրի մօտ բերեցին, որը վերստին նրան յանձնեց բարբարոսների յարձակումների դէմն առնելու պարտականութիւնը: Իրեն յատկացւած բանակն անբավարար համարելով, կայսրից նոր զինւորներ վարձելու հրաման խնդրեց, որը կատարւեց: Զինւորութեան արձանագրւելու եկողների մէջ էին նաեւ իր երկու որդիները, որոնց տեսքը, որպէս պարկեշտ եւ վստահելի անձնաւորութիւններ, բարի տպաւորութիւն թողեց նրա վրայ եւ իրեն թիկնապահներ դրեց: Այդ ժամանակ, բարբարոսների կողմից մի կին, ասելով, որ ինքն էլ հռոմէացի է եւ ժամանակին բարբարոսների մօտ գերեվարւել է, հռոմէական բանակ մտաւ: Նրան զօրապետի մօտ տարան: Երկուսն էլ չկարողացան հաւատալ իրենց աչքերին, երբ իրար կորցրած այր եւ կին երկար տարիներ յետոյ դէմ դիմաց կանգնեցին; Թէոփիստէն ծունկի գալով ձեռքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Փառք եւ գոհութիւն մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսին, որ ինձ այն բոլոր փորձանքներից, որոնց միջով թոյլ տւեց, որ անցնեմ, անաղարտ պահեց: Փառք Նախախնամութեանը, որ ինձ արժանացրեց ամուսնուս ներկայանալ այնպէս, ինչպէս, որ բաժանւել էի նրանից»: Այր եւ կին, ի մեծ զարմանս բոլոր ներկաների, անհուն երջանկութեամբ ողջագուրւեցին: Աղօթեցին, որ Աստւած արժանացնի իրենց կորած զաւակներին գտնելուն:

Յաջորդ օրերին, երբ Թէոփիստէն վրանում էր, լսեց, որ իր ամուսնու երիտասարդ թիկնապահներից մէկն ասում էր միւսին. «Երանի, թէ ես էլ գտնեմ հօրս ու մօրս, որոնց մանուկ ժամանակ կորցրեցի, ներկայիս հայրս ինձ ջրից հանելով, որդեգրել է, մի եղբայր էլ եմ ունեցել, նրան էլ եմ կորցրել»: Ընկերը զարմանքով ասում է, որ իր պատմութիւնն էլ գրեթէ նոյնն է, ինքն էլ է գետից փրկւած: Թէոփիստէն այս խօսակցութիւնները ամուսնուն է պատմում, որը երիտասարդներին հարցաքննելով, համոզւում է, որ նրանք իրենց կորած կարծւած զաւակներն են: Իրենց երջանկութիւնը կատարեալ է լինում, երբ այսպէս Նախախնամութեան անիմանալի տնօրինութեամբ, ընտանիքի բոլոր անդամները իրար վերագտնում են:

Սակայն դժբախտաբար իրենց երջանկութիւնը երկար չի տեւում: Եւտաքէոսը բարբարոսներին ամբողջութեամբ սանձահարելով եւ սահմաններին պահակներ դնելով, վերադառնում է Հռոմ եւ արժանանում մեծ պատիւների: Սակայն, երբ հրաւիրւեց յաղթանակի աստծու մեհեանում կրօնական արարողութեան մասնակցելուն, Եւստաքէոսը խստութեամբ մերժեց, յայտարարելով, որ ինքը քրիստոնեայ է եւ իր յաղթանակների համար պարտական է երկնքի եւ երկրի արարիչ Աստծուն, Որին պաշտում է եւ Յիսուս Քրիստոսին, Որին հաւատում է, որ յաղթել է աշխարհին: Այս յայտարարութիւնն անելուն պէս կայսրը հրամայեց, որ ամբողջ ընտանիքով առիւծների առջեւ նետեն, սակայն նրանք չվնասեցին նրանց: Ի վերջոյ մի պղնձեայ ցուլի մէջ բոլորին փակեցին, որ այրելով չարչարւեն եւ մահանան: Սակայն վկայագիրը ասում է, որ նրանք տանջանքի հնոցը աղօթարանի վերածեցին եւ իրենց հոգիները խաղաղութեամբ եւ երջանկութեամբ աւանդեցին, որն այս անգամ յաւիտեան պիտի տեւէր: Նահատակւած են համարւում 120 թ-ին:

Նրանց յիշատակը տօնում ենք Ս. Խաչի երրորդ երեքշաբթի օրը:

 

Սուրբ կոյս Երմոեայ«Հերմինէ»կոյս

Յունարէն տարբերակը Երմիոնի է, որը Փիլիպոս «Աւետարանիչի», առաջին եկեղեցու եօթ սարկաւագներից մէկի, որը «մարգարէական շնորհով օժտւած չորս կոյս աղջիկներ ունէր» դուստրն է (Գործք 21:9): Ըստ աւանդութեան, նրանցից երկուսը՝ Երմոնէն եւ Եւտիքան, որոշեցին Եփեսոս գնալ, այնտեղ մի Պետրոս քահանայի են «աշակերտում», «որի հետ Աւետարանն են քարոզում եւ շատերին դէպի Քրիստոսն են դարձնում»: Երմոնէն նաեւ բժշկութեան շնորհք եւ արւեստ ունէր, որով շատերին էր բուժում:

Պատմում են, որ Հռոմի Տրայեանոս կայսրը, երբ պարսիկների դէմ առաշաւանքի համար Եփեսոս եկաւ, լսեց Երմոնէի մասին իբրեւ ազդեցիկ քարոզչի եւ մարդ ուղարկեց, որ գտնեն եւ իր մօտ բերեն: Երկար փնտրտուքից յետոյ, կայսրի մարդիկ, առանց նրան ճանաչելու, մի գիւղում հանդիպեցին նրան եւ նրա մասին հարցրին: Նրանց նախ հիւրասիրեց եւ ապա յայտնեց, որ ինքն է նրանց փնտրածը: Մարդիկ անակնկալի եկան, այնքան էին գոհ հիւրասիրութիւնից, որ չցանկացան նրան կայսրի մօտ տանել, սակայն նա յօժարութեամբ հետեւեց նրանց: Երբ ներկայացաւ կայսրին, վերջինս համոզելով նրան կոչ արեց հրաժարւել քրիստոնէութիւնից: Սրբուհին իր հաւատքի մէջ հաստատ մնաց եւ յայտարարեց, որ ցանկանում է մինչեւ իսկ մահանալ Քրիստոսի սիրոյ համար: Դառը չարչարանքների ենթարկւեց, որոնք արիաբար եւ աներկիւղ կրեց: Ի վերջոյ մարգարէացաւ, որ կայսրը յաղթանակով պիտի վերադառնայ իր նախաձեռնած պատերազմից: Կայսրը հիանալով կոյսի ցուցաբերած համբերութեամբ եւ գոհ մնալով նրա կանխասացութիւնից՝ ազատ արձակեց նրան: Սակայն նրա յաջորդը՝ Ադրիանոսը, դառնագոյն չարչարանքների ենթարկեց կոյսին, որոնց զարմանահրաշ արիութեամբ տոկաց նա: Երբ կուռքերին զոհ մատուցելու համար նրան կռատուն տարան, սրբուհին աղօթքով կործանեց կուռքերը, որի պատճառով էլ կայսրը հրամայեց նրան գլխատել:

 

Նեքտարինէ կոյս«Կատարինէ»

Սուրբ Նեքտարինէ կոյսն Ալեքսանդրիայի կառաւարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկութիւն եւ գիտելիքներ՝ ցանկութիւն էր յայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կը գերազանցէր ամէն ինչում: Նեքտարինէի քրիստոնեայ մայրն աղջկան տանում է իր հոգեւոր ուսուցչի մօտ, որն էլ պատմում է Նրա մասին, որը գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտւում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, որն իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տօնի ժամանակ կայսրի առջեւ աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորութիւնները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, որոնք կայսրի հրամանով եկել էին Նեքտարինէի խօսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկւում, սակայն տանջանքների ներքոյ գործիքները շրջւում են եւ սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին եւ Պորփիւրիոս զօրավարն իր 200 զինւորների հետ քրիստոնեայ են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինէ կոյսին՝ սրով խոցում:

 

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com