Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 30 January 2021

Սուրբ Սարգիս Զօրավարը կարգւած է համաքրիստոնէական աշխարհի սրբերի դասին։
Աւանդազրոյցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակւել է յանուն քրիստոնէական հաւատքի։ Կոստանդիանոս կայսրը, նկատելով Ս. Սարգսի արիութիւնը, նրան կարգում է Կապադովկիայի իշխան եւ սպարապետ։
Ս. Սարգիսը զբաղւել է նաեւ քրիստոնէութեան քարոզչութեամբ եւ եկեղեցաշինութեամբ։ Երբ Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան օրօք սկսւում են քրիստոնեաների հալածանքները, Ս. Սարգիսը յայտնութիւն է ստանում Աստծուց հեռանալ կայսրութիւնից։ Նա իր որդու հետ հաստատւում է Հայաստանում, ուր թագաւորում էր Խոսրով թագաւորի որդին՝ Տիրանը Նա Սարգսին հրամայում է ծառայութեան անցնել պարսից Շապուհ արքայի մօտ՝ զերծ պահելու երկիրը Յուլիանոսի արշաւանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակւում է զօրագնդերի հրամանատար։ Նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծոյ կողմից գործած հրաշքները, հրաժարւում էին հեթանոսութիւնից եւ ընդունում քրիստոնէութիւնը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհաբերութիւններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարւում է ուրանալ իր հաւատքը եւ աւերում է բագինը։ Դրանից յետոյ նահատակւում են Սուրբ Սարգիսն ու նրա որդին եւ նրա 14 զինւորները։
Նահատակների մարմինները ամփոփւում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական յայսմաւուրքներից մէկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է Ս. Սարգսի մարմինը եւ ամփոփում Հայաստանի Կարբի աւանում։ Այնուհետեւ վերցնելով սրբի ատամներից մէկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին եւ մասունքի վրայ Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնւել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։Այս դէպքերը յիշատակւում են նաեւ Ներսէս Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։
Այսպիսով, Ս. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածւեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը Ս. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի աւանում եւ դրանց տեղում հիմնեց Ուշիի Ս. Սարգիս եկեղեցին եւ համանուն վանքը։ Յատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Ս. Սարգիսի վկայարան» անւանումը։
Սուրբ Սարգսի տօնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծէսով եւ աղօթքներով, այլեւ ժողովրդական աւանդոյթներով: Այսպէս, օրինակ, Ս. Սարգսի տօնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում եւ ակնկալում երազում տեսնել իրենց ապագայ փեսացուին։ Ընդունւած է եղել նաեւ տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել եւ սպասել, թէ երբ Ս. Սարգիսը կը թողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ աւանդոյթի՝ այն մարդը, ում ափսէում շաղ տւած ալիւրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասւում է մեծ յաջողութիւն։
Տօնի օրը Ս. Սարգիս Զօրավարի անունը կրող եկեղեցիներում մատուցւում է ս. պատարագ:

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com