Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 13 February 2021

Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով

Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով

Այս տեզերական ժողովը գումարւել է Նիկիայի հաւատոյ հանգանակի բանաձևումների յստակեցման և արիոսական, եւ նոմիական, փոթինական, մարկիոնական, սաւելական հերձւածների վերաբերեալ Եկեղեցու դիրքորոշման յստակեցման նպատակով։ Բիւզանդական Կայսրութեան արևելեան մասում քահանայ Մակեդոնը ստեղծեց իր մակեդոնական հերձւածը, որը մերժում էր Սուրբ Հոգու Աստւածութիւնը եւ այդ սխալ ուսմունքը արագօրէն Ալեքսանդրիայից տարածւեց ամբողջ կայսրութիւնում։ Ուստի՝ բարեպաշտ Թէոդորոս Մեծ կայսրը կազմակերպեց տիեզերական ժողով եւ այսպիոսվ ամրապնդեց հաւատքի հիմքերը։ Այդ իսկ առիթով մայրաքաղաք Կոստանդնուպոլիս քաղաքում՝ հաւաքւեցին քրիստոնէական եկեղեցու շուրջ 150 եպիսկոպոսներ։
Այդ ժողովին իրենց մասնակցիւնն էին բերել, չորրորդ դարի նշանաւոր աստւածաբաններ, եկեղեցու սուրբ հայրեր՝ Կիււրեղ Երուսաղէմացին, Գրիգոր Նիւսացին, Գրիգոր աստւածաբան Նազիանզացին, որոնք անաղարտ պահելով ճշմարիտ հաւատքի հիմքերը դատապարտեցին Մակեդոնին և նրա մոլար վարդապետութիւնը։ Ըստ նրա, Սուրբ Հոգին Հօր և Որդու էութիւնից չէ այլ օտար մի էութիւն՝ ոչ համագոյակից նրանց։ Մակեդոնի վարդապետութիւնը ծագել է արիոսականութիւնից։ Արիոսը Որդուն արարած էր համարում, որը համագոյակից չէ Հօրը և համարում էր, որ Սուրբ Հոգին համագոյակից է Որդուն, եթէ Որդին Աստւած չէ, հետևաբար Սուրբ Հոգին Աստւած լինել չի կարող ։
Սրանից հետևեցնելով՝ Մակեդոնը քարոզում էր, որ Սուրբ Հոգին Որդուց բխելով՝ Աստւած չէ, այլ Որդու արարչագործութիւն։ Իսկ Սուրբ Հոգին Հայր Աստծուց բխելը չէր ընդունում։ Սրանով Մակեդոնը, ինչպէս Արիոսը մերժում էին Սուրբ Երրորդութեան խորհուրդը և երեք անձերի համաբնութիւնը։ Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում թէպէտ Նիկիայի հաւատոյ հանգանակը կրկին ընդունւեց, և Նիկիական հաւատքը հաստատուն մնաց՝ բայց նոր աղանդների ի յայտ գալը ստիպեց որոշ լրացումներ կատարել։ Ուստի Գրիգոր Նիւսացին սուրբ հայրերի համաձայնութեամբ նոր յաւելումներ կատարեց նիկիական հանգանակի վրայ։ Ժողովը բանաձևեց և աւելացրեց «Ի Հօրէ բխեալ»: Այսինքն՝ Սուրբ Հոգին բխում է Հօրից այս և Որդու հետ միասին երկրպագելի, փառաւորելի ու համագոյակից է։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 07 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Հինգշաբթի 09 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ Ս. Աննայի՝ Սուրբ Աստւածածնով յղիութիւնը նկարագրւած չէ Աստւածաշունչ մատեանում: Այն մեզ է փոխանցւել Եկեղեցու Սրբազան աւանդութեան շնորհիւ:

Շաբաթ 11 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 13 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 14 Դեկտեմբերի 2021;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ, Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 18 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 21 Դեկտեմբերի 2021;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 23 Դեկտեմբերի 2021;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Շաբաթ 25 Դեկտեմբերի 2021;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 27 Դեկտեմբերի 2021;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ