Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Sunday, 21 November 2021

Ըստ Եկեղեցու աւանդութեան, որ արձանագրւած է Յակոբոս Տեառնաեղբօր նախա-Աւետարանում, երեք տարին լրանալուց յետոյ Սուրբ կոյս Մարիամ Աստտւածանի եւ Յովակիմի կողմից՝ ըստ իրենաց խոստաման ընծայւում է տաճարին,ուր եւ մնում է մինչեւ նշանւելը։
Տօնի հաստատումը առնչւում է այն տաճարի հետ,որ կառուցեց Յուստինիանոս կայսրը,Աստւածածնի պատւին,հին հրեական տաճարի տեղը,Մորիա բլրի վրայ։ Տաճարի նաւակատիքը տեղի ունեցաւ 543 թ․ նոյեմբերի 21-ին։

Սուրբ Ծննդեան տօնից առաջ յիսնակաց Պահքն է, դրանից առաջ՝ Բարեկենդանը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակարգում տարւայ մօտ կէսը պահոց օրեր են՝ բաժանւած օրապահքերի, շաբաթապահքերի եւ Քառասնօրեայ կամ Մեծ պահքի, նախատեսւած ապաշխարութեան համար: Ըստ առաքելական կանոնի՝ իւրաքանչիւր չորեքշաբթի եւ ուրբաթ, բացառութեամբ Ս. Զատկից մինչեւ Համբարձում ընկած չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի, օրապահքեր են: Չորեքշաբթի պահք ենք պահում ի յիշատակ Քրիստոսի մատնութեան, իսկ ուրբաթ՝ ի յիշատակ Նրա խաչելութեան: Շաբաթապահք է կոչւում, քանի որ տեւում է մէկ շաբաթ՝ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ: Այն նախորդում է եկեղեցական որոշ մեծ տօների՝ ինչպիսիք են Սուրբ Վարդավառը, Սուրբ Վերափոխումը, Սուրբ Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչի տօնը եւ այլն:

Ինչպէս այսօր Քառասնօրեայ կամ Մեծ Պահքի շրջանն ընդգրկում է Սուրբ յարութեան տօնին նախորդող քառասուն օրերը, այնպէս էլ քրիստոնէութեան վաղ շրջանում Սուրբ Ծննդեան տօնի համար նոյնպէս սահմանւած էր պահքի երկարատեւ շրջան, որը տեւում էր 50 օր: Այդ շրջանը կոչւում էր յիսնակ եւ սկսւում էր Սուրբ Ծննդեան տօնին նախորդող 50-րդ օրւայ մերձաւոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրեայ այդ շրջանը բաժանւած է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթեայ ընդմիջումներով միմեանցից առանձնացւած:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ