Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Sunday, 16 January 2022

Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Ս․Ծննդեան Առաջին կիրակի
Ես․54։1-13,Ա Տիմ 1։1-11,Յովհ․2։1-11
Եսայի մարգարէ, 54. 1-13
Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ։ Չէ՞ որ Տէրն ասաց. «Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։ Աջ ու ձա՛խ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները։ Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»։ Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի։ Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստուած ասաց. «Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ։ Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց յաւիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ»։ Այդպէս ասաց Տէրը, որ փրկեց քեզ։ «Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ. ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի, որ չեմ բարկանայ երկրի վրայ, այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ։ Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից, եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ», -ասաց Տէրը։ «Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած, ես հաշտուել եմ քեզ հետ,մինչեւ որ դու մխիթարուես։ Ահա ես քո քարերը՝ սուտակից եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ. քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից։ Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն։
Ա․Տիմոթէոս

Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է. Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից։ Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կը լինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծու ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած. քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ։ Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են։ Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով։ Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արուամոլների, մարդագողերի, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառաւոր Աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես։

Յովհաննէս
2 1 Յիսուսի Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանայ քաղաքում մի հարսանիք կար, եւ Յիսուսի մայրն այնտեղ էր: 2 Հարսանիքին հրաւիրւել էին նաեւ Յիսուսը եւ նրա աշակերտները: 3 Երբ գինին պակասեց, Յիսուսի մայրը իրեն ասաց.
- Գինի չունեն:
- 4 Մա՛յր, մե՛զ ինչ,- պատասխանեց Յիսուսը,- իմ ժամանակը դեռ չի հասել:
5 Սակայն նրա մայրն ասաց սպասաւորներին.
- Նա ինչ որ ասի ձեզ, արէ՛ք:
6 Հրեաների ծիսական մաքրութեան սովորոյթի համաձայն, այնտեղ կային քարէ վեց կարասներ, որոնցից իւրաքանչիւրն ութսունից հարիւր լիտր տարողութիւն ունէր: 7 Յիսուսն ասաց սպասաւորներին.
- Այդ կարասները ջրո՛վ լցրէք:
Եւ սպասաւորները լցրին բերնէբերան: 8 Յետոյ ասաց նրանց.
- Հիմա վերցրէ՛ք եւ սեղանապետի՛ն տւէք:
Եւ նրանք տարան: 9 Սեղանապետը համտես արեց գինու փոխւած ջուրը, բայց չիմացաւ, թէ որտեղից էր. թէեւ սպասաւորները, որոնք լցրել էին ջուրը, գիտէին այդ: Այն ժամանակ սեղանապետը փեսային 10 ասաց.
- Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, իսկ երբ մարդիկ հարբում են, այն ժամանակ՝ հասարակը, այն ինչ դու մինչեւ հիմա պահել ես ընտիր գինին:
11 Յիսուսն իր այս առաջին հրաշքը կատարեց Գալիլիայի Կանա քաղաքում: Այնտեղ նա յայտնեց իր փառքը, եւ աշակերտները հաւատացին նրան:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
Համբարձման Տօն

Կիրակի 29 Մայիսի 2022;
Երկրորդ Ծաղկազարդ

Կիրակի 05 Յունիսի 2022;
Հոգեգալուստ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Ուրբաթ 27 Մայիսի 2022;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց Ղկ 18.15‐34։ Գրծ 21.37‐22.29։ Ա Յհ 4.7‐21։ Յհ 11.47‐54։ Մտ 19.16‐20.16։ Մր 10.28‐32։

Շաբաթ 28 Մայիսի 2022;
ԽԲ. օր Յինանց Ղկ. 18.35-19.28։ Գրծ. 22.30-23.11։ Ա. Յհ. 5.1-12։ Յհ. 11.55-12.11։ Մտ. 20.17-28։ Մր. 10.33-45։

Կիրակի 29 Մայիսի 2022;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ Ղկ. 19.29-48։ Գրծ. 23.12-35։ Ա. Յհ. 5.13-21։ Յհ. 12.12-23։ Մտ. 20.29-21.17։ Մր. 10.46-11.11։

Երկուշաբթի 30 Մայիսի 2022;
ԽԴ օր Յինանց Ղկ 20.1‐8։ Գրծ 24.1‐26։ Բ Յհ 1.1‐13։ Յհ 12.24‐26։ Մտ 21.18‐32։ Մր 11.12‐26։

Երեքշաբթի 31 Մայիսի 2022;
ԽԵ օր Յինանց Ղկ 20.9‐19։ Գրծ 24.17‐25.12։ Գ Յհ 1.1‐15։ Յհ 12.27‐43։ Մտ 21.33‐46։ Մր 11.27‐12.17։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ