ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հարցազրոյց «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն և գրասենեակի պատասխանատուի հետ

Խնդրում եմ ներկայացնել Ձեզ և գրասենեակի պատասխանատուին, նաև բացատրութիւններ տալ թանգարանի աշխատանքային ընթացքի վերաբերեալ:

«Արտակ Մանուկեան» Թանգարանը իր աշխատանքն սկսել է  2008 թւականին:  Իսկ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի հաստատումով և առաջարկով «Արտակ Մանուկեան» թանգարանի աշխատանքը յանձնարարւեց մեզ 2015 թւականի ապրիլ  21-ին:  Ես, Ալիս Շահմուրադեանը, տնօրինում եմ թանգրանի աշխատնքը, գրասենեակի պատասխանտւութիւնը յանձն է առել Աշխէն Եղիայեանը և Թեմական խորհրդի կողմից մեր կապն է նշանակւել տկն. Արմինէ Սեթխանեանը:

 

Թանգարանի ամենօրեայ աշխատանքային ժամերն են՝ առաւօտեան  9:00- ից մինչև 17:00-ը, ի բացառեալ երկուշաբթի օրերի, որ թանգարանն արձակ է. իսկ ուրբաթ օրերը՝ 9:00-ից 13:00-ն ենք աշխատում:

Թանգարանի մօտ ունենք կրպակ որտեղ վաճառում ենք հայաստանեան և երիտասարդների պատրաստած ձեռքի աշխատանքները, որոնք բաւական բարձր են ընդառաջումւում այցելուների կողմից:  Ունենք անցեալից տպագրւած երեք լեզւով բացիկ, որտեղ ներկայացւում է թանգարանը ամբողջութեամբ.  դրանք ցանկութեան պարագային յանձնում ենք այցելուներին:

Ի՞նչ աշխատանքներ էք տարել մինչ այժմ:

Թանգրանի աշխատանքը ստանձնելուն պէս, թանգարան այցելեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դիւանապետի ընկերակցութեամբ, որի ընթացքում Սրբազան հայրը իր հայրական օրհնութեամբ ու խորհուրդներով լիցքաւորեց մեզ, «Արտակ Մանուկեան» թանգրանի աշխատանքները առաւել յաջողութեամբ կազմակերպելու համար:  Այնուհետև Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, համայնքիս արւեստգետները, թարգմանիչները և Հայաստանից Թեհրան ժամանած խմբերը, իրենց այցելութիւններով բաւական աշխուժութիւն և եռանդ են ներշնչել մեզ:  Իսկ Սրբազան Հայրը 2-րդ անգամ թանգարան է այցելել սեպտեմբերի 27-ին, երբ մեծ գոհունակութիւն է յայտնել կատարւած աշխատանքների և նկարների դասաւորման համար:

Այնուհետև, մայիսի 21-ին, Իրանում ՀՀ դեսպանատան մշակութային բաժնի առաջարկով մշակւեց «Թանգարանային Գիշեր» անւամբ ծրագիր, թանգարանը ամբողջութեամբ ներկայացնելու նպատակով:  Դեսպանատան միջոցով հրաւէր յղւեց բոլոր դեսպանատներին նաև յայտարարութիւն տպագրւեց «Ալիք» օրաթերում, ուր հիւրնկալեցինք դեսպանատների դիւանագիտական և պաշտօնեայ կազմերին, նաև համայնքիս հայրենակիցներին: Այնուհետև հիւրընկալեցինք 12-րդ շրջանի քաղաքապետին՝ ճարտարապետ պրն. Մալեքին ու բարձրաստիճան պաշտօնեայ անձնակազմին:  Թւով 30 հոգի  ներկաները, բարձր տպաւորութեամբ և համագործակցութեան առաջարկութիւններով թողեցին թանգարանը:

Ի՞նչպէս է այցելուների թիւը և մօտաւորապէս օրեկան քանի՞ այցելուներ ունէք:

Մինչ այժմ ունեցել ենք 600 սովորական և 150 պաշտօնական այցելուներ:  Օրեկան մօտաւորապէս քսան այցելուներ ունենք, որ բոլորին ամբողջութեամբ ներկայացնում ենք մեր թանգրանի բոլոր արժէքները:

Ներկայում ի՞նչ նոր մտայղացումներ և առաջարկներ ունէք ապագայի համար:

Ներկայում կայ համագործակցութեան նպատակով առաջարկութիւններ, զբօսաշրջային գործակալութեան)   (سازمان گردشگریկողմից:  Յոյսով ենք ինչքան շուտ կարողանանք միասնական աշխատանքներ ծրագրել, որով կարողանանք առաւել յաջող ներկայացնել մեր ազգային և կրօնական արժէքները:

Բարեբախտաբար ներկայում թանգարանը ունի իր կանոնաւոր աշխատանքային ընթացքը, ակնկալում ենք, որ մեզ հետ առաւել սերտ համագործակցեն՝ թեհրանահայ միութիւններն ու դպրոցները:  Նաև յոյսով ենք կարողանանք իրականացնել Թեհրանի ոչ-հայկական դպրոցների հետ համագործակցութիւնը:

Փորձում ենք ունենալ գովազդային ցուցափեղկ կամ պաստառ եկեղեցու պատին կից մուտքի դռան, որտեղ կը ներկայացւի թանգարանը, այդպիսով կը կարողանանաք ներգրաւել էլ աւելի դիմորդներ:  

Ուսումնասիրել ենք Թեհրանում աշխատող թանգարանների աշխատելու եղանակները: Աշխատում ենք ներկայացնել թանգարանը անթերի, եթէ կան թերութիւններ, սիրով կը լսենք առաջարկներին:

Տկն. Աշխէն ինչպէս իմացանք դուք վարում էք գրասենեակային աշխատանքը, խնդրում եմ արտայայտւել Ձեր աշխատանքի կապակցութեամբ:

Հարկ է նշել որ ընդհարապէս գրասենեակային աշխատանքը պահանջում է հետևողականութիւն և բծախնդրութիւն, ի մասնաւորի թանգրանի գրասենեակը, որտեղ պահւում են պատմական, կարևոր արխիւներ:  Այս քանի ամիսների ընթացքում հաւաքագրւել ու դասակարգւել են անցեալի բոլոր նկարները, կարևոր գրութիւններն ու արխիւները:  Օրւայ այցելութիւնների աւարտին անմիջապէս կազմւում է աշխատանքային օրւայ զեկոյցը, մեքենագրւում և արխիւ  դրւում:  Հարկ եղած պարագային կարևոր լուրը անմիջապէս յղւում է Ալիք օրաթերթ տպագրւելու նպատակով: Նոյնպէս այս ընթացքում հաւաքագրւել և նկարհանւել են հին գրքերը, մեզ մօտ պահւած կարևոր նկարներն ու գրութիւնները:  Այս աշխատանքում իր համագործակցութիւնն է ցուցաբերել Տէր Արիստակէսը, որի համար յայտունում ենք մեր շնորհակալութիւնը: Վերանայւել ու դասաւորւել է թանգրանի պահեստը:  Պահեստում մնացած կարևոր իրերը տեղադւել են թանգարանի տարածքում, դասակարգւել է համակարգչի բոլոր արխիւներն ու նկարները, ներկայում  թանգարանի կայքէյջը կարիք ունի աշխուժացման և թարմացւելու:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com