Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՕՍԷ ՄԱՅՐԻԿ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՏՈՒՆ

Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան հովանու ներքեւ գործող Սօսէ Մայրիկ հանգստեան տունը, ամէն տարի, նոյեմբերի երրորդ շաբաթը տօնում է իր հիմնադրութեան տարեդարձը:

Այս տարի Հանգստեան տան տարեդարձը տօնւեց հինգշաբթի 19 նոյեմբեր 2015-ին:

Այս առիթով թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան այցելեց Սօսէ Մայրիկ հանգստեան տունը, որտեղ ընդունւեց Հ.Կ.Բ. Ընկերութեան վարչութեան կողմից: Առաջնորդ Սրբազանը իր ուրախութիւնը յայտնեց, որ այս տարի եւս ներկայ է գտնւում հանգստեան այս օրհնեալ տան 37-րդ տարեդարձին, գնահատեց պատասխանատուները եւ օրհնեց բնակիչները: ՛՛ Այս տունը քրիստոնէաբոյր ու մարդասիրական իր գործունէութեամբ աստւածահաճ գործ է իրագործում, ասաց Սրբազան հայրը, պէտք է գուրգուրալ եւ միշտ պայծառ ու բարգաւաճ պահել այն՛՛ եզրակացրեց Սրբազան հայրը:

Սրբազան հօր միացան նաեւ Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանն ու Ս. Սարգիս եկեղեցու խորհուրդն ու կիրակնօրեայ դպրոցի ծնողներից:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ