Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 24-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:
Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսեանը, քննարկւել են պետութիւն-եկեղեցի եւ այս համատեսքստում Սփիւռք-Հայրենիք կապերին վերաբերող հարցեր:
Քաղւած «Ալիք» օրաթերթից