Վերահասութիւն Ս. Աաստւածածին Եկեղեցու Նորոգութիւններին

Շաբաթ 5 օգոստոս 2017-ի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի, որտեղ նորոգութիւններ են ընթանում։

Սրբազան հայրը շրջագայեց նորոգութեան մէջ եղող եկեղեցին, գոհունակութեամբ վերահասու եղաւ աշխատանքներին եւ իր գնահատանքը յայտնեց եկեղեցական խորհրդին եւ կապալառուին։

Յայտնենք, որ եկեղեցու նորոգութիւնները կատարւում են Թեհրանի Քաղաքապետարանի 12-րդ շրջանի, թիւ 1 թաղամասի գրասենեակի միջոցով: